Լրահոս 24/7

Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ պաշտոնատար անձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Դ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնը, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար վերջինիս հորից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց մտացածին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ: Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Գ. Հ.-ն Ս. Դ.-ի հետ համաձայնեցված միջոցներ է ձեռնարկել, որոնց արդյունքում Երևանում բնակվող Գ. Հ.-ի որդին ձևական հաշվառվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքում՝ այդպիսով ընդգրկվելով Ս. Դ.-ի ղեկավարած զորակոչի բաժանմունքի սպասարկման տարածքում:

Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՊՆ պաշտոնատար անձ Ս. Դ.-ն, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Գ. Հ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար 2023 թվականի մայիսի 21-ին Գ. Հ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 887 հազար ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք:

ՊՆ պաշտոնյան և վերջինիս կաշառք տված անձը 02.08.2023 թվականին ձերբակալվել ու ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Նույն օրը նրանց մեղադրանք է ներկայացվել համապատասխանաբար՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ո

Թիվ 1

Recent Posts

ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած կարգավիճակով սպառնալիք է. Լավրով

Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ խաղաղապահների, սպառնալիք…

45 seconds ago

Հյուսիս-հարավ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը

Հյուսիս-հարավ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը՝ տեսանյութով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։…

3 minutes ago

Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել պետական ​​պաշտոն զբաղեցնելու իրավունքից։…

5 minutes ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի…

8 minutes ago

Երևանի նոր կանաչ պատկերը

2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Արճվան, ալբիցիա,…

13 minutes ago

Պատերազմը շարունակելու դեպքում Պուտինը կարող է կորցնել եվրոպական մի քանի երկրի աջակցությունը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Վկա…

15 minutes ago