Լրահոս 24/7

Քննարկվել է գիտական կադրերի ատեստավորման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում:

Քննարկման մասնակիցներին ներկայացնելով նախագիծը՝ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել երկրորդ անգամ։

Հաշվի առնելով առաջին քննարկման ժամանակ ստացված առաջարկություններն ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում այս տարվա մայիսին կատարված լրացումներն ու փոփոխությունները՝ կատարվել են լրամշակումներ:

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նշել է, որ նախագծով սահմանվում են ատեստավորման արդյունքում տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին ներկայացվող քանակական և որակական նվազագույն պահանջները:

Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ յուրաքանչյուր կազմակերպություն կարող է սահմանել նաև լրացուցիչ չափանիշներ: Հավելյալ չափանիշները հաստատվում են կազմակեպության ղեկավարի կողմից՝ գիտական խորհրդի առաջարկությամբ:

Նոր նախագծի համաձայն՝ ատեստավորումն իրականացնող հանձնաժողովն ատեստավորվողին տալիս է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին», «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», «Համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնին» գնահատականներից մեկը:

Հանրային լսման ժամանակ ծավալվել է քննարկում գիտական աշխատողի տարակարգերի համար պահանջվող՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատություններ ունենալու պահանջի վերաբերյալ։

Կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ քանակական ու որակական չափանիշները սահմանվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին հայ գիտնականների հրապարակումները, ոլորտում կատարված փոփոխություններն ու այլ երկրների փորձը, և որ դրույթը պարտադիր է միջազգային գիտական համագործակցության խթանման և աշխարհի մակարդակով մրցունակ գիտական արտադրանք տալու համար:

Նշվել է, որ նոր կարգով առաջին անգամ համապետական ատեստավորում կանցկացվի 2026 թվականին, և գիտաշխատողները ժամանակ ունեն՝ պահանջվող հրապարակումների ուղղությամբ աշխատելու համար:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

3 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

3 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

4 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

4 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

4 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

5 hours ago