Մշակույթ

Արվեստագետները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը վերանայելու հանրային պահանջին միացել են նաև այլ արվեստագետներ։

Նրանք բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Արվեստագետները միջնորդում են, որպեսզի հաշվի առնվի Հայաստանի մշակութային կյանքում Սերգեյ Սմբատյանի բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու անգնահատելի ներդրումը, և կոչ են անում պատկան ատյաններին վերանայել Մաեստրոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։

Բաց նամակի տեքստը՝ ստորև.

«Մենք՝ արվեստագետներս, այս բաց նամակով մեր մտահոգությունն ու սրտանց աջակցությունն ենք հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մաեստրո Սերգեյ Սմբատյանին:Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերելք է ապրել և միջազգային ճանաչում ձեռք բերել՝ հարստացնելով Հայաստանի մշակույթը:

Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նվիրումն իր երկրին և գործին արժանացել են հիացմունքի և ծափերի աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, որտեղ նա բազմիցս հպարտությամբ ներկայացրել է մեր երկիրը:

Բազում նախագծեր միասին իրականացնելով՝ կարող ենք փաստել, որ հասարակության մեծ զանգված յուրահատուկ վերաբերմունք ունի նրա նկատմամբ և ընդունում է որպես իրենց ժամանակների արվեստի հերոս, ով ուղեկից է դարձել դեպի բարձր արժեքներ:

Ընդունելով նրա այս բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու այն դրական ազդեցությունը, որը նա ունի Հայաստանի մշակութային կյանքում,դիմում ենք ձեզ՝ հաշվի առնել այդ անգնահատելի ներդրումն ու մեր երկրի մշակույթի զարգացմանն ու տարածմանը մատուցած ծառայությունները: Մենք բոլորս, նրա հավատարիմ հանդիսատեսը համախմբված ենք Սերգեյ Սմբատյանին աջակցելու հարցում և ամուր կանգնած ենք նրա թիկունքին:

Մենք ընդունում ենք, որ օրենքի գերակայությունը մեծ նշանակությունը ունի ցանկացած հասարակության համար, և մենք էլ, կարևորելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, խնդրում և միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել և չխոչնդոտել նրա ստեղծագործական ընթացքը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

48 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago