Լրահոս 24/7

Իրանը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին եւ մտերիմներին, Իրանի ամբողջ ժողովրդին՝ շեշտելով, որ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը պետք է առաջնային նպատակներից մեկը լինի:

Ի պատասխան դեսպանը նշել է, որ ահաբեկչությունն ազգություն ու սահմաններ չունի, եւ մեր երկրների բարեկամության հիմքում է նաեւ ահաբեկչական ակտերին անմիջապես դատապարտողական արձագանք տալը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ դիվանագետի աշխատանքի ձախողումը վտանգում է ամբողջ երկիրը եւ մեծ հույս ունի, որ բարեկամ Հայաստանում իր առաքելությունը կպսակվի հաջողությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ջանքերը կներդնի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը՝ շեշտը դնելով օրենսդրական փոխգործունեության եւ ծագող հարցերին օպերատիվ լուծումներ տալու խորհրդարանական հնարավորությունների վրա:

Առանձնակի կարեւորվել է հայ-իրանական բարեկամական միջխորհրդարանական համագործակցությունը, որի շարունակական զարգացման գործում մեծ դերակատարում ունեն փոխադարձ այցերը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ ջերմորեն է հիշում նախորդ տարի Թեհրան կատարած արդյունավետ պաշտոնական այցը՝ նշելով, որ սպասում է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին:

ԱԺ խոսնակը նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր ճգնաժամին՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:

Նա շեշտել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:

Թիվ 1

Recent Posts

Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…

23 minutes ago

ՌԴ-ն Արցախի իշխանություններին չի տեղեկացրել սեպտեմբերի 19-ի հարձակման մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…

27 minutes ago

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

14 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

15 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

15 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

16 hours ago