Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը հետաքննում է Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիին՝ արժույթի հարցերով բորսայում անօրինական գործարքների գործերով։ Այս մասին հայտարարել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Մասուդ Սաթեյշին։
«Նա հոգևորական է, նրա դեմ գործեր են հարուցվել հոգևորականների գործերով հատուկ դատախազությունում», – ասել է Սաթեյշին՝ պատասխանելով Ռոհանիի՝ բորսայում և արժույթով գործարքներում հնարավոր խախտումների մասին հարցին։ Իրանի դատական համակարգի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։














