Լրահոս 24/7

Պահանջում ենք արդարություն, հարգանք և ճանաչում․ «ԲԱՑՈւՄ»

«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից սովամահության առաջին զոհ դարձած Կ. Հովհաննիսյանի առնչությամբ, որում ասվում է․

«Արցախի տևական շրջափակումը և սննդի աղետալի աստիճանի հասնող սակավությունը, շարունակում են քայքայել մարդկանց կյանքերը:

120 հազար արցախցիների կյանքի սպառնալիքն իրական է և անքննարկելի, իսկ Արցախում սովի պատճառով հանգած առաջին կյանքը սարսափելի իրականության ողբերգական վկայությունն է։

Ադրբեջանի հաշվարկված պաշարումը Արցախի վրա, կենսական ճանապարհի փակումը՝ Բերձորի/ Լաչինի միջանցքի, անհերքելի հարձակում է մարդկության ընդհանուր արժեքների վրա։

Այնուամենայնիվ, նույնիսկ այս ագրեսիայի պայմաններում Արցախի ժողովուրդը հրաժարվում է զիջել՝ պաշտպանելով համընդհանուր և ինքնորոշման իրավունքները՝ մարմնավորելով են մարդկային ոգու ուժեղ կողմերը:

Արցախի հայ ժողովուրդը սոսկ վերապրողներ չեն, նրանք իրենց ճակատագրի տերն են, ովքեր իրավացիորեն պահանջում են միջազգային ճանաչում և հարգանք իրենց իրավունքների նկատմամբ։

Միավորված Ազգերի Կազմակերպությունը պետք է լսի և ճանաչի նրանց ձայնը՝ ճանաչելով նաև հարկադրանքից և վախից զերծ կյանքի անքակտելի իրավունքը:

16.08.2023 թվականի ՄԱԿ ԱԽ-ում հայկական կողմի դիմումով արտահերթ նիստ է գումարվել և մենք մեծ սպասելիքներ ունենք, որ Անվտանգության խորհրդի անդամ երկրները կդատապարտեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, պատասխանատվության կկանչեն, ինչպես նաև կբացեն Բերձորի/Լաչինի միջանցքը՝ ի կատար ածելով փետրվարի կայացրած ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որպեսզի չդառնան ցեղասպանության մեղսակիցներ։

Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ոչ միայն այս շրջափակման, այլ նաև լռության դեմ, որը մեղսակցություն է տառապանքներին, որը պատճառում է Ադրբեջանը մեր ժողովրդին։ Մենք պահանջում ենք արդարություն, հարգանք և ճանաչում՝ ահաբեկչությունից, սովից և ազատ կամքի ճնշումներից զերծ ապրելու մեր ժողովրդի իրավունքի համար:

Սգում ենք խրոնիկ թերսնման զոհ դարձած Կ.Հովհաննիսյանի կորուստը։ Ցավակցում իր հարազատնորին:Ցավոք, այս դեպքը վառ ապացույցն է ու հիշեցումը, որ հումանիտար աղետի հետևանքները գերազանցել են շատերի համար սովորական դարձած վիճակագրությունը»:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

3 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

3 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

3 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

4 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

4 hours ago