ՄԱԿ-ի ԱԽ-ն սեփական արշավի համար օգտագործելու Հայաստանի փորձերը ձախողվեցին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանը հույս է հայտնել, թե իբր Հայաստանը կհասկանա, որ խնդիրների լուծումը կառուցողական փոխգործակցության, միջազգային իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ իրականացման մեջ է:
«Քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը դրական է ընդունվել միջազգային հանրության կողմից, և որ Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտները պետք է վճռականորեն վերացվեն ՝ ապահովելու համար ապրանքների օրինական և թափանցիկ առաքումը Ղարաբաղ»,- ասված հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա:
«Մյուս կողմից, մենք իրականացնում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայազգի բնակիչների՝ որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականություն՝ ապահովելով նրանց բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ Ադրբեջանի Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային բոլոր համապատասխան մեխանիզմներին համապատասխան։
Մենք վճռական ենք պաշտպանելու մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»:
Մարտի 20-ին` Երևանի ժամանակով 13։01-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…
Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…
Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…
«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…