Պետդեպարտամենտը երկրորդ օրն անընդմեջ անդրադառնում է տվյալ թեմային:
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է մնում այն կապակցությամբ, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ լինել առևտրային, մարդասիրական և մասնավոր ավտոմեքենաների համար:
Այս մասին երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստից առաջ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ նոր բան կարող է ասել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պաշտոնական Վաշինգտոնի ձեռնարկած քայլերի մասին:
«Ես Նյու Յորքի գործընկերներին կթողնեմ խոսել Անվտանգության խորհրդի նիստի մասին, բայց դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ներկայացնելու է Միացյալ Նահանգները և մասնակցելու է նիստին որպես օգոստոս ամսվա նախագահող», – նշել է Պատելը:
Նա բավարարվել է վերահաստատելով, որ Միացյալ Նահանգները «նվիրված է մնում Հարավային Կովկասում խաղաղ և բարգավաճ ապագային նպաստելուն ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ տարածաշրջանում՝ դաշնակիցների, ինչպես նաև այդ հարցով գործընկերների հետ»:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…