Արցախ

Օկամպոն՝ ԼՂ-ի շուրջ իրավիճակի մասին

Ժնևյան կոնվենցիաների համաձայն՝ Ցեղասպանության ձևերից մեկը խմբի ֆիզիկական ոչնչացման պայմանների ստեղծումն է, դա է տեղի ունենում Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը նվիրված առցանց խորհրդաժողովի ժամանակ ասաց անկախ միջազգային փորձագետ, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Նա նշեց, որ Միջազգային քրեական դատարանի որոշմամբ Լաչինի միջանցքը պետք է բացվեր, սակայն ադրբեջանական կողմն անտեսել է այն, բոլորը կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը․  «Էլ ի՞նչ այլ ապացույցներ են անհրաժեշտ»։

Նա ասաց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունը հաստատում է, որ հնարավոր չէ պարեն, մթերք, դեղորայք տեղափոխել միջանցքով, սովը նույնպես ցեղասպանություն է, և որ կանխելու պատասխանատվությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա է։

«Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պետք է այնպես անեն, որ փոխեն իրավիճակը, չնայած որ ուկրաինական հակամարտությունը նրանց տարանջատեց»,- ասաց նա՝ հավելելով, որ հայերը չպետք է լինեն ուկրաինական հակամարտության կողմնակի զոհը։

«Բայդենը ճանաչել է 1915 թվականի ցեղասպանությունը, իսկ այժմ անհրաժեշտ է կանխել նոր ցեղասպանությունը»,- նշեց փորձագետը։

Օկամպոն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու որոշումը, և որ այս հարցով ՄԱԿ-ը պետք է քայլեր ձեռնարկի։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

9 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

10 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

10 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

10 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

10 hours ago