Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 210 մլն դոլարի առևտրային ավելցուկ, հաշվարկել է ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով Հայաստանի մաքսատան տվյալների վրա։
Հայաստանն ընթացիկ տարվա հունվար-հունիսի արդյունքներով առնվազն 2003 թվականից ի վեր Ռուսաստանի հետ առևտրում ստացել է առաջին պրոֆիցիտը՝ 210 մլն դոլարի մակարդակում։
Ընդ որում, վերջին տարիներին արձանագրվել է դեֆիցիտ․ ամենամեծը՝ 596 մլն դոլարի մակարդակում անցյալ տարի, իսկ ամենափոքրը՝ 45 մլն դոլարի մակարդակում 2004 թվականին։
Դա տեղի է ունեցել Հայաստանի արտահանման արագ աճի շնորհիվ. ապրանքների մատակարարումն այս տարի եռապատկվել է՝ մինչև 1,68 մլրդ դոլար։ Ընդ որում, Ռուսաստանից ապրանքների ներմուծումն աճել է 28%-ով՝ մինչև 1,5 մլրդ դոլար։
Արդյունքում հունվար-հունիսի արդյունքներով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն առաջին անգամ հասել է ռեկորդային 3,14 մլրդ դոլարի։
Ռուսաստանը շարունակում է մեծ տարբերությամբ մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, որին հաջորդում են ԱՄԷ-ն (782 մլն դոլար) և Չինաստանը (655 մլն դոլար): Առևտրային գործընկերների հնգյակում են նաև Վրաստանը և ԱՄՆ-ն։
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…