Լրահոս 24/7

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի ԱԳ նախարարի հետ

Օգոստոսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։Ի շարունակություն ս.թ. հուլիսին Լիսաբոնում պաշտոնական այցի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Արարատ Միրզոյանը շեշտել է հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների համար ստեղծված ծանրագույն պայմանները, ինչպես նաև սննդի և դեղորայքի սուր պակասը:Անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի վերաբացման վերաբերյալ, այդ թվում՝ ԵՄ կողմից հնչած ուղերձների կյանքի կոչման հրատապությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակառակ դեպքում իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն:Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի, մասնավորապես ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը:

Թիվ 1

Recent Posts

«Բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր…

4 mins ago

«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ…

20 mins ago

Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել…

34 mins ago

«Վրաստանը սխալներ է թույլ տվել». Թբիլիսիի քաղաքապետ

Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում. հայտարարել է «Վրացական երազանք»…

39 mins ago

Անհնար է նաեւ ունենալ մասնակի անվտանգություն. Աթանեսյան

ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի ելույթում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հակադարձել է համաձայնեցված նախաբանի եւ…

54 mins ago

Ադրբեջանցի գործարարը կարող է ՌԴ-ից վտարվել. Աթանեսյան

ՌԴ Արխանգելսկի մարզի «ադրբեջանական համայնքի ղեկավար» Թառլան Գասիմովը հայտնվել է սկանդալային իրավիճակում: Ինչպես Բաքվի լրատվամիջոցներն…

1 hour ago