

ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի ելույթում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հակադարձել է համաձայնեցված նախաբանի եւ հոդվածների հիման վրա հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: «Թերի խաղաղություն հնարավոր չէ»-ասել է նա:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը մերժում է COP 29-ին ընդառաջ Հայաստանի հետ նույնիկ քաղաքական-հռչակագրային բնույթի որեւէ փաստաղթի, այսպես կոչված՝ «շրջանակային համաձայնագրի» ստորագրումը, ինչի ակնկալիք կար մանավանդ «պայմանագիրը նախաստորագրելու հնարավորության» մասին Իլհամ Ալիեւի ամիսներ առաջ հնչեցրած գաղափարի ֆոնին:
Ըստ երեւույթին, Բաքուն Կլիմայի հարցերով խորհրդաժողովից լուրջ ակնկալիքներ չունի: Հակառակ դեպքում շրջանառության չէր դնի «առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագիր անհնար է ստորագրել» թեզը, որ բոլոր առումներով անհիմն է եւ անընդունելի:
Բայց «թերի խաղաղություն հնարավոր չէ» մոտեցումը հնարավորություն է տալիս, որպեսզի Հաայստանը բերի ավելի ծանրակշիռ նախապայման. հնարավոր չէ նաեւ միակողմանի ապառազմականացում, անվտանգությունը պետք է հենվի միասնականության եւ անբաժանելիության սկզբունքի վրա:
Պայմանագրում կա՞ հոդված, որ վերաբերում է հետկոնֆլիկտային Ադրբեջանի եւ Հայաստանի անվտանգության փոխկապակցվածությանը: Ընդհանուր ձեւակերպումը, որ, երեւի, ինչ-որ հոդվածում առկա է, որ կողմերը հրաժարավում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ոչինչ չի տալիս:
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիեւն ասել է, որ Հայաստանի համար նախընտրելի է լինել չեզոք, ոչ բլոկային պետություն: Ֆորմալ առումով ոչ բլոկային է նաեւ Ադրբեջանը, բայց ռազմական համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրային պարտավորություններով կապված է տասնյակ երկրների հետ:
Հայաստանը նույնպես կարող է հրաժարվել ՀԱՊԿ-ից, բայց ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանագիր կնքել, թեկուզ, Ղազախստանի կամ Բելառուսի, կամ աշխարհի ցանկացած այլ երկրի հետ, որ պատրաստ կլինի դրան:
Պատրա՞ստ է Ադրբեջանը զինաթափման, հայ-ադրբեջանական սահմանի եւ հարակից տարածքների կարդինալ ապառազմականացման: Որեւէ պայմանագիր այս հարցին լուծում տալ չի կարող, նման իրավիճակի հասնելու համար կողմերը պետք է ունենան դիվանագիտական, կոմունիկացիոն, առեւտրա-տնտեսական եւ հումանիտար ոլորոում համագործակցություն, որպեսզի ձեւավորվի փոխադարձ վստահություն:
Նույն կերպ ֆորմալ խաղաղությունից մինչեւ իրական ճանապարհը կարող է ձգվել տարիներ, նույնիսկ տասնամյակներ: «Փաթեթային կարգավորում» անհնար է, գործընթացը պետք է մեկնարկի առաջին քայլից: Այս առումով լակմուս է սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրության վավերացումը: Բաքուն ակնհայտորեն ժամանակ է ձգում:
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…