

ՌԴ Արխանգելսկի մարզի «ադրբեջանական համայնքի ղեկավար» Թառլան Գասիմովը հայտնվել է սկանդալային իրավիճակում: Ինչպես Բաքվի լրատվամիջոցներն են հայտնում, նա Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության», սկզբից ի վեր համագործակցել է տեղի իշխանությունների, ուժային կառույցների հետ:
Լինելով հայտնի գործարար, Գասիմովը «մշտապես եւ անձնական, եւ համայնքի անդամների կողմից հանգանակած դրամական միջոցների հաշվին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Արխանգելսկի մարզից Ուկրաինայում կռվող զինվորականների ընտանիքներին»:
Նա նաեւ ուղղակի ֆինանսներ է հատկացրել Ռուսաստանի կառավարությանը:
Այդուհանդերձ, անցած մայիս ամսին ՌԴ Անվտանգության դաշնակին ծառայությունը Գասիմովի գործունեության վերաբերյալ հավաքած նյութերի հիման վրա որոշում է կայացրել, որ նա Ռուսաստանի ազգային անվտանգությանը «սպառնալիք է ներկայացնում» եւ ներքին գործերի նախարարությանն առաջարկել է նրան զրկել ՌԴ քաղաքացիությունից:
Գասիմովը դատական կարգով բողոքարկել է ՆԳՆ որոշումը, սակայն դատարանը չի բավարարել:
Ներկայումս Գասիմովը հարուցել է դատական երկրորդ հայցը, այս անգամ՝ Անվտանգության դաշնային ծառայության դեմ եւ պահանջում է փաստական ապացույցներ, թե ինչով է ինքը ՌԴ համար սպառնալիք ներկայացնում: Քաղաքացիությունից զրկված Գասիմովը կարող է ՌԴ-ից վտարվել, բայց ո՞ր երկիր՝ հայտնի չէ: Նա Ադրբեջանի քաղաքացի չէ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…