Լրահոս 24/7
23.08.2023

Փաշինյանը և նախագահը հանդիպել են շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Փաշինյանը և նախագահը հանդիպել են շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:

Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտում առկա խնդիրները, դրանց վերաբերյալ մտահոգությունները, լսել ընկերությունների ներկայացուցիչների տեսակետներն ու առաջարկությունները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ Հանրապետությունում իրականացվում է մեծածավալ պետական շինարարություն և շինարարական հրապարակներ այցելելիս արձանագրում է, որ առկա են պլանավորված ժամկետների խախտումներ, երբեմն որակական խնդիրներ:

«Ընդ որում, սա այն պայմաններում, երբ, եթե անկեղծ ասենք, մեր երկրում գործող շինարարական նորմերն այնպես չէ, որ համապատասխանում են բոլոր ժամանակակից չափանիշներին: Մենք ի սկզբանե մտածել և մտածում ենք, որ պետք է գնանք ստանդարտների բարձրացման ճանապարհով, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ դա չենք կարող մեկ օրում անել, որովհետև եթե փորձենք այդպես անել, ընդհանրապես ամեն ինչ կկանգնի:

Սա մտահոգության առաջին հատվածն է, բայց ոչ ամբողջականը: Մենք այսօր պլանավորել ենք և ձեռնամուխ ենք լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի: Տեղյակ եք, որ իրականացնում ենք 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագիրը, առնվազն երկու հատվածում գործնական փուլ է մտնում Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարությունը, որը, իհարկե, միջազգային մրցույթներով է իրականացվում, բայց մյուս կողմից հասկանալի է, որ հաղթող ընկերությունները նաև ենթակապալի ժանրով համագործակցելու են տեղական ընկերությունների հետ:

Նաև մոտենում ենք Ակադեմիական քաղաքի շինարարության ծրագրին, որը նույնպես ահռելի ծրագիր է: Ամեն տարի մեր օրակարգում է 500 կմ ավտոճանապարհների կառուցումը, սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, որոնց առյուծի բաժինը շինարարության ոլորտին է վերաբերում:

Առաջիկայում պլանավորում ենք իրականացնել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը, նաև Հանրապետությունում մի քանի կարևոր թունելներ են կառուցվելու, բացի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի թունելները և կամուրջները:

Իհարկե, այստեղ միայն քաղաքական պատասխանատվության խնդիրը չէ, մենք ուզում ենք, որ այդ ծրագրերն իրականացվեն առնվազն ժամկետներում, պատշաճ որակով, որպեսզի պետության կողմից իրականացվող կապիտալ ներդրումներն առավել արդյունավետ լինեն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ցանկանում է աշխատանքային միջավայրում քննարկել այս հարցերը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առնվազն 2020 թվականից Կառավարությունը նաև որոշակի քայլեր է ձեռնարկել, որպեսզի, այդ թվում՝ շինարարական ընկերությունները տեխնիկական հագեցվածության հարցերը լուծեն Տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը նաև հույս է ունեցել, որ շինարարական ընկերությունները նոր տեխնիկա ձեռք կբերեն և նկատելի է, որ այդ գործընթացն առկա է.

«Վիզուալ էլ Հանրապետության փողոցներում տեսնում ենք բեռնատարներ, այնպիսի կարգի շինարարական տեխնիկա, որ նախկինում ՀՀ-ում չենք տեսել»:Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների, դրանց ծավալների, ընկերությունների մոտ առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ: Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են տարբեր հարցերի, ներկայացրել պարզաբանումներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:

Լրահոս
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
13:09
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
12:56
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
12:24
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք