Լրահոս 24/7
24.08.2023

ՀԿԽԸ-ի արձագանքը Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը

ՀԿԽԸ-ի արձագանքը Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում, բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)․ տեղեկացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից։

Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։

Սա կոպիտ խախտում է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդասիրական օրակագին։ Ներկա պահին Ադրբեջանը նաև օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը՝ փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ որպես միակ մարդասիրական միջազգային կազմակերպության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։

Դրա վառ վկայությունն է Վագիֆ Խաչատրյանի առևանգումըանցակետում ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան՝ վիրահատության նպատակով տեղափոխվելու ճանապարհին։ Վերջինս առևանգվեց, երբ գտնվում էր միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։

2023 թվականի հուլիսի 26-ից Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը կանգնած է Հակարի կամրջի մոտ։ Ադրբեջանի Կարմիր մահիկը կարող էր օգտագործել իր «մարդասիրական ներուժը», համոզելու Լաչինի միջանցքը փակած և մարդասիրական աղետ առաջացրած կողմին բացելու այն՝ հարգելով մարդասիրական սկզբունքները։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հուլիսի 25-ի հայտարարությամբ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար իրավիճակի վրա, ինչը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդում ՄԱԿ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցչի կողմից:

Այսպիսով, ավելի քան հրատապ է դառնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների անհապաղ իրականացումը։

Մենք կոչ ենք անում Կարմիր խաչի միջազգային շարժման բաղկացուցիչներին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային և Ադրբեջանի Կարմիր մահիկիընկերությանը անշեղորեն հետևել և հավատարիմ մնալ Շարժման սկզբունքներին՝ տանելու իրենց մանդատների շրջանակներում փոխլրացնող դերը՝ ի նպաստ մարդասիրական առաքելության արդյունավետ իրականացման։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման​հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Լրահոս
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
13:09
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
12:56
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
12:24
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
12:04
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը