Լրահոս 24/7
24.08.2023

Տեղի է ունեցել Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոն

Տեղի է ունեցել Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոն

Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոն։

Երևանի ավագանու ընտրություններին 7 համարի ներքո մասնակցող կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախ շնորհավորեց ներկաներին Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ներկայացնելով իր թիմի հիմնական նպատակն ու սկզբունքները գալիք ընտրություններում՝ քաղաքապետ Մարությանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու երկու հիմնական պատճառ կա։

«Մեկը քաղաքն է իր բազում խնդիրներով։ Մեր եռամյա կառավարման շրջանում մենք ստեղծել ենք համակարգեր, որոնք պետք է աշխատեն երկար տարիներ շարունակ։ Իմ չհիմնավորված իմպիչմենթից հետո ես տենում եմ, որ այդ ռեֆորմները, ցավոք, դանդաղել են, շատ պրոցեսներ էլ սկսել են հակառակ հունով գնալ։

Պետք է վերադառնալ և նոր թափով շարունակել բարեփոխումների գործընթացը։ Մենք ու մեր երեխաները պետք է ապրենք հարմարավետ, անվտանգ ու զարգացող քաղաքում։ Դրան այլընտրանք չկա», – ասաց Հայկ Մարությանը։

Ընտրություններին մասնակցելու երկրորդ պատճառն, ըստ նրա, քաղաքական իրադրությունն է։ Մարությանի խոսքով, 2018-ի հեղափոխությունից հետո փոփոխությունների հեռանկարով ոգևորված հանրությունը սպասում էր լուրջ ռեֆորմների։ Հիմա բազմաթիվ ոլորտներում դրանց ընթացքը դանդաղել է կամ կանգնել, որոշ դեպքերում էլ պրոցեսները սկսել են ընթանալ սխալ հունով։

Հայկ Մարությանի խոսքով, երկրում առկա քաղաքական այս իրավիճակը շատ ձեռնտու է «ավանդական» քաղաքական ուժերին. իշխանությունը իրեն քննադատող խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում է նախկինում գործած մեղքերի ու հանցանքների մեջ, իսկ ընդդիմությունն իշխանությանը՝ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա ձախողումների մեջ։

«Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը, այսպիսով, քաղաքական պինգ-պոնգ են խաղում՝ հանրային դիսկուրսը պահելով պրիմիտիվ մակարդակի վրա, ինչը չի բխում պետության շահերից», – եզրափակեց քաղաքապետի թեկնածուն։

Հանդիպման ընթացքում թիմի անդամները ներկայացրին կուսակցության նախընտրական ծրագրի առանձին կետերը։

Լրահոս
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
13:09
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
12:56
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
12:24
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
12:04
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը