Լրահոս 24/7
24.08.2023

Քարոզարշավն ուղեկցվում է վարչական ռեսուրսի խնդրահարույց օգտագործմամբ. Երիցյան

Քարոզարշավն ուղեկցվում է վարչական ռեսուրսի խնդրահարույց օգտագործմամբ. Երիցյան

Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության նախագահ Գրիգոր երիցյանը գրել է .

Երևան քաղաքի ավագանու նախընտրական քարոզարշավն ուղեկցվում է վարչական ռեսուրսի խնդրահարույց օգտագործմամբ, ինչի արդյունքում ձևավորվել է անհավասար մրցակցային միջավայր, և, առնվազն հանրային տեսանելիության առումով, իշխող քաղաքական ուժի թեկնածուն ստացել է ակնհայտ առավելություն։

2019-2023 թվականներին պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին կատարված հատկացումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2023 թվականի գարնանը ՀՀ կառավարությունը կտրուկ՝ ավելի քան 100%-ով ավելացրել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորումը՝ մոտ 10 մլրդ դրամից հասցնելով մոտ 20,6 մլրդի։

Երևան քաղաքին պետական բյուջեից հատկացվող գումարի կտրուկ ավելացումը ուշադրություն է գրավում հատկապես Հայաստանի մնացած 70 համայնքներին պետական հատկացումների համամասնական ծավալների համեմատ, ինչը նաև ապացույց է համայնքների նկատմամբ պետական աջակցության չհիմնավորված անհամաչափության և խտրականության։

Երևանի ավագանու ընտրություններից և քաղաքային իշխանության ձևավորումից ընդամենը 2 ամիս առաջ, Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» ձևավորման մասին՝ կոչ անելով դիմել մինչև օգոստոսի 14-ը:

Մինչդեռ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի գործունեությունը դադարեցվել էր հենց նույն կառավարիչների կողմից՝ Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելուց մի քանի ամիս անց՝ այն պատճառաբանությամբ, թե նման խորհրդի իմաստն անհասկանալի է: Տպավորություն է ստեղծվում, որ ընտրությունների նախաշեմին որոշվել է տվյալ խորհուրդը ծառայեցնել որպես քարոզչագործիք:

Հանրային հեռուստաալիքով Տ․ Ավինյանի գործունեության լուսաբանման ինտենսիվությունն ակնհայտորեն գերազանցել է և՛ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի, և՛ Երևանի քաղաքապետի մյուս տեղակալների, և՛ Երևան քաղաքի նախորդ երկու քաղաքապետերի, և՛, թերևս, Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների գործունեության լուսաբանումների ինտենսիվությունը և ծավալը:

©️«Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Լրահոս
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
13:09
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
12:56
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
12:24
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
12:04
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը