Արցախ
24.08.2023

Շիֆը տեսաուղերձ է հղել Արցախի շրջափակման հարցով

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով գործել ու վերջ տալ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։

Ադամ Շիֆն իր տեսաուղերձում ներկայացրել է Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։  

Նա հիշատակել է Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված նիստի մասին՝ նշել է, որ դրան ոչինչ չի հետևել։

«Մեզ հարկավոր է բանաձև, որը կպահանջի վերջ դնել միջազգային իրավունքի այս խախտմանը․․․ Եվ ԱՄՆ կառավարությունը, Բայդենի վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Նրանք պետք է Ադրբեջանին զրկեն ռազմական օգնությունից։ Նրանք պետք է այնպես անեն, որ այս անօրինական շրջափակումն ավարտվի»,- ընդգծել է Շիֆը։

Կոնգրեսականն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմագերիներին պահել ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտումներով:

Շիֆն ասել է, որ առաջին հերթին պետք է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Եվս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ: Վարչակազմը պետք է գործի», – հավելել է Ադամ Շիֆը:

Լրահոս
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14

«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00

Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48

Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19

Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06

ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
12:39

Կապանը ճանաչվել է 2026-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
12:32

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտար այցելելու
12:21

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է
11:56

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
11:40

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
11:30

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-Մոնղոլիա վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը
11:26

Պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի մոտ 325 մլն դրամ
11:22

Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար
11:12