Լրահոս 24/7
25.08.2023

Աշոտյանը կալանավայրից հորդորում է մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

Աշոտյանը կալանավայրից հորդորում է մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ներկայումս գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում, ուղերձ է հրապարակել՝ կոչ անելով մասնակցել սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին՝ ի աջակցության Արցախի։ Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, Իմ ապօրինի կալանավորման 2.5 ամիսների ընթացքում քանիցս դիմել եմ ձեզ իմ հոդվածներով, հարցազրույցներով, մտահոգություններով և գաղափարներով, կիսվել եմ ապագայի մասին իմ պատկերացումներով, անցյալի սխալների խոստովանություններով և աղետալի ներկան վիժեցնելու հրամայականով։

Անգամ գտնվելով այստեղ` հոգիս, միտքս, նյարդս մնացել են դրսում, ձեր կողքին, մեր Հայրենիքի չամոքվող ցավին միահյուսված։

Գիտեմ, որ շատ-շատերդ ձեր ձայնն եք բարձրացրել իմ և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների դեմ, ինչի համար շնորհակալ եմ։ Ձեր հավատն ու արդարամտությունը, սրտացավությունն ու ազնվությունն են նաև օգնել ինձ իմ երկրի ապագային նայել ոչ թե ճաղավանդակների ժանգոտ և ծուռ-մռտիկ քառանկյուններով, այլ շիտակ, նույնիսկ այստեղից տեսնելով Հայաստանն ու Արցախը, հայ մարդուն, նրա այս պահին դարդերից կքված, բայց չկոտրված ողնաշարը, նրա չսպիացող վերքը, սրտի խորշերում նրա դառը նստվածքը և աչքի հատակում ցավի կողքին մշտական բույն դրած ՀՈՒՅՍԸ։

Բանտախցում սիրտս պայթում է ոչ թե իմ անազատությունից, այլ արցախահայության զրկանքներից, ոչ միայն երեխեքիցս հարկադրաբար բաժանված լինելու փաստից, այլ Արցախի մանուկների թերսնվածությունից և խամրած մանկությունից, ոչ թե իմ հանդեպ Փաշինյանի գործած ստորությունից, այլ մեր ազգային իղձերի, պայքարի և պատվի հանդեպ նրա չարորակ հարձակումներից։

Հարգելի հայրենակիցներ, Ուստի այս անգամ ձեզ դիմում եմ խնդրանքով, որը հասկանալի պատճառով ինքս անել չեմ կարող։ Խնդրում եմ ձեզ` մտահոգ և ազնիվ, հոգսաշատ, արժանապատիվ, խիղճը, ամոթը և հույսը չկորցրած իմ հայրենակիցներին, մասնակցել սեպտեմբերի 2-ին համազգային հանրահավաքին` ի աջակցություն Արցախին և ի գոյություն Հայաստանի։ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ 24.08.2023»

Լրահոս
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
13:09
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
12:56
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
12:24
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
12:04
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
11:52
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
11:29
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
11:16
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է
11:13
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է