Փարիզի քաղաքապետը հանդես է եկել՝ Արցախ օգնություն ուղարկելու կոչով

Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) խնդրանքով, Փարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ դիմելու Ֆրանսիայի տարածքային մարմիններին 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մարդասիրական օգնության ավտոշարասյուն ուղարկելու կոչով։ Այս մասին գրել է Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

«Նախագիծը սուբսիդավորում են Իլ-դը-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպեր, Օ-դը-Ֆրանս, Օքսիտանիա Պրովանս-Ալպեր-Կոտ դ ‘ Ազուր, Պեյ-դե-լա-Լուար շրջանները և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներ:Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Քսավիեր Բերտրանը, Բրունո Ռետայոն, Ժաննա Բարսեղյանն, ինչպես նաև Պատրիկ Կարամն և Միշել Ռուբիրոլան որոշել են անձնապես ուղեկցել այս ավտոշարասյունը, որը Լաչինի միջանցք կհասնի օգոստոսի 30-ին, ժամը 12-ին:

Ֆրանսիայի հայկական ընկերությունը (CCAF) շնորհակալություն է հայտնում համայնքներին՝ տրամադրած ֆինանսական աջակցության, ինչպես նաև այս նախագծին մասնակցություն բերած պաշտոնյաներին՝ քաղաքական խիզախության և անձնական նվիրվածության համար:

Ֆրանսիայի հայկական ընկերությունն (CCAF) իր հերթին, ֆրանսիական և եվրոպական իշխանություններին խնդրում է հատուկ դիվանագիտական միջոցներ բանեցնել, որպեսզի թույլ տան ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 10 բեռնատարների մուտքը՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետով՝ հասնելու նշանակման վայր:

Մինչ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը տառապում է սովից, այժմ, առավել քան երբևէ, եկել է միասնություն ցուցաբերելու, միջոցներ ձեռնարկելու և պատժամիջոցներ սահմանելու ժամանակը՝ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են համընդհանուր պասիվության պայմաններում մեր աչքի առաջ ծավալվող մարդասիրական աղետի համար»,-գրում է Մուրադ Փափազյանը։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

24 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago