Լրահոս 24/7

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ:

Հանդիպման ընթացքում նա խոսել է քաղաքական գործիչների պատասխանատվությունից, քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներից եւ այն դասերից, որոնք պետք է քաղել այդ դժվարին ուղին անցնելիս:

«Ձեռքբերումներ ունենալու համար լինել նպատակասլաց, զինվել գիտելիքներով, չկոտրվել ձախողումներից եւ տիրապետել խոսքի արվեստին»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Պատասխանելով պատանիների հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ելույթների տեսակներին եւ դպրոցական գիտելիքների այն անհրաժեշտ պաշարին, որը հետագայում զարգացնելու դեպքում քաղաքական գործիչը կարող է լավ հռետոր դառնալ եւ ազդեցիկ ելույթներ ունենալ:

Ալեն Սիմոնյանն աշակերտներին խորհուրդ է տվել ելույթ գրելիս հիմնական ասելիքը թողնել վերջում, որովհետեւ մարդիկ ավելի տպավորվում են կարեւոր միտքը վերջում լսելիս: Նա առաջարկել է հեռու մնալ մեջբերումներից եւ ունենալ սեփական մոտեցում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարը հավելել է՝ ասելիքը տեղ հասցնելու ճանապարհին ամենակարեւորը մարդկանց աչքերին նայելն է՝ հասկանալու համար՝ արդյո՞ք ամբողջապես ընկալվեց ասվածը, թե՝ ոչ:

Աշակերտները բազում հարցեր են ուղղել համայնքային խնդիրների, օրենսդրական նախաձեռնությունների եւ ԱԺ նախագահի լիազորությունների մասին:

Հարցեր են հնչել նաեւ պատանդի կարգավիճակում գտնվող ԼՂ-ի 120.000 հայերի ճակատագրի, կնքման դեպքում խաղաղության պայմանագրից սպասելիքների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում մեր երկրի դիրքերի ամրապնդման ուղիների, տնտեսական բլոկում իրականացվող հեռանկարային քայլերին:

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

5 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

7 hours ago