Լրահոս 24/7
26.08.2023

Սիմիդյանը մասնակցում է ԳԷՀ-ի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին

Սիմիդյանը մասնակցում է ԳԷՀ-ի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2023 թվականի օգոստոսի 21-28-ը գործուղվել է Կանադա (Վանկուվեր)՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին և հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարությունից։

Ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը:

Այս տարի ԳԷՀ-ի ասամբլեան համախմբել է 1500 մարդու ամբողջ աշխարհից՝ ներառյալ բնապահպանական առաջնորդների և կառավարիչների, կառավարությունների, բիզնեսի, գիտական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի մասնակից 185 երկրների ներկայացուցիչներ Կանադայում համաձայնել են ստեղծել նորարարական նոր հիմնադրամ կենսաբազմազանության համար, որը ֆինանսավորում կներգրավի կառավարություններից, նվիրատվություններից և մասնավոր հատվածից:

Կենսաբազմազանության նոր գլոբալ շրջանակային հիմնադրամը (GBFF) նախագծված է մոբիլիզացնելու և արագացնելու ներդրումները հանուն վայրի տեսակների և էկոհամակարգերի պահպանության և կայունության, որոնց առողջությունը վտանգված է անտառային հրդեհների, ջրհեղեղների, անոմալ եղանակային պայմանների և մարդկային գործունեության արդյունքում։

Նոր հիմնադրամը, որը վավերացվել և գործարկվել է Վանկուվերում, արդեն ունի նախնական ներդրումներ՝ 200 միլիոն կանադական դոլար Կանադայից և 10 միլիոն ֆունտ ստերռլինգ Միացյալ Թագավորությունից:

ԳԷՀ-ն նոր հիմնադրամը կառավարելու համար ընտրվել էր Կենսաբազմազանության վերաբերյալ COP15 կոնվենցիայի գագաթնաժողովում 2022 թվականի դեկտեմբերին, իսկ նրա կառավարող խորհուրդը դրա ծրագրերը հաստատել է 2023 թվականի հունիսին Բրազիլիայում:

Հիմնադրամի ռեսուրսների 20 տոկոսը կհատկացվի կենսաբազմազանությունը պաշտպանելու և պահպանելու նախաձեռնություններին: Այն նաև առաջնահերթություն է տրամադրելու զարգացող փոքր կղզի պետություններին և քիչ զարգացած երկրներին, որոնք կստանան հիմնադրամի միջոցների ավելի քան մեկ երրորդը:

Նստաշրջանի աշխատանքները շարունակվում են։

Լրահոս
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
14:20
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները․ Տոկաև
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
14:00
Խաղաղության գործընթացի առաջխաղացումը կախված է Հայաստանի քայլերից. Բայրամով
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
13:48
Մոսկվան արգելել է Հայաստանից ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
13:35
Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար. Գոհար Մելոյան
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
13:21
«Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
13:09
10 մահերի պատճառը եղել է պետությունը, որ ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբինյան
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
12:56
«Գժի տե՞ղ եք դնում մարդկանց». Լևոն Քոչարյան
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
12:24
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
12:04
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
11:52
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
11:29
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
11:16
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է
11:13
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի
11:09
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի
Ստացվել է 1141 հայտ, դիմորդների 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ. վարչապետ
11:03
Ստացվել է 1141 հայտ, դիմորդների 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ. վարչապետ