Լրահոս 24/7

Միրզոյանը հանդիպում է ունեցել Կորեայի ԱԳ նախարարի հետ

Օգոստոսի 28-ին Սլովենիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ:

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային, ինչպես նաև նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտները:

Այս համատեքստում կարևորվել է Կորեայի Միջազգային համագործակցության գործակալության հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ուշադրություն հրավիրելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի պայմաններում հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն մարտահրավերներին:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների հիմնարար դրույթները, այլև Լաչինի միջանցքը փակ պահելով՝ բացահայտ անարգանք է դրսևորում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների նկատմամբ:

Վերահաստատելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն իր գործելաոճով խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին:

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

5 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

6 hours ago