Իրենք ասելիք ու ծրագիր չունեն․ Ավինյանը՝ մրցակիցների մասին

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նորք-Մարաշ վարչական շրջանում այսօր հրավիրած հանրահավաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն անդրադարձավ մրցակիցներին։

«Հիմա տարբեր մեկնաբանություններ կան, թե ինչի մասին են այս ընտրությունները։ Սեպտեմբերի 17-ին տեղի են ունենալու Երեւան քաղաքի ավագանու ընտրություններ։ Ով ինչից ասես խոսում է, Ամերիկա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրալիա իրար հետ խառնում են, մեր տարածաշրջանային խնդիրները խառնում են, ասում են՝ սա է այս ընտրությունների նպատակն ու խնդիրը։

Բայց իրականում այս ընտրությունները շատ կոնկրետ տրամաբանություն ունեն եւ շատ կոնկրետ խնդիրների մասին են։ Եվ երբ այդ խնդիրների մասին չեն խոսում բոլոր այն ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրություններին, ես դա ընկալում եմ, որ իրենք ասելիք չունեն ուղղակի, իրենք ծրագիր չունեն, իրենք չգիտեն՝ ինչ պետք է առաջարկեն, իրենք չեն պլանավորել, որովհետեւ սա դժվար աշխատանք է։ Սա այն ամենածանր աշխատանքն է, թիմային, որ շատ մասնագետներ պետք նստեն, հասկանան, պլանավորեն, ֆինանսական հատվածը հասկանան»,- հայտարարեց նա։

Ավինյանը հավելեց․ «Ես ձեզ խոստանում եմ, ինչ էլ որ լինի, այն, ինչ մենք ձեր առջեւ որպես պարտականություն ստանձնեցինք, իմացեք, եթե մեր միջոցները չբավարարեն, գետնի տակից այդ միջոցները հայթայթելու ենք, որպեսզի մեր խոսքի տերը լինենք»։

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

5 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

6 hours ago