Ղազարյանն անդրադարձել է Աղդամով ճանապարհ բացելու Ադրբեջանի առաջարկին

Անդրադառալով Աղդամով ճանապարհ բացելու Ադրբեջանի առաջարկին, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հայտարարել է.

«Այն տարբերակը, որը ադրբեջանական կողմը փորձում է պարտադրել, ընդունելի չէ ու տեսնում եք, թե մեր հայրենակիցներն ինչպես են դրան արձագանքել։

Իշխանության պարտականությունն է քննարկել բոլոր տեսակի առաջարկները, որոնք գալիս են միջնորդների, այլ շահագրգիռ կողմերի կողմից։ Կարևորն այն է, որ այս առաջարկները լինեն ողջամիտ։

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր վրա վերցրած պարտավորությունները, անգամ, եթե դրա վրա կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Այս ընթացքում որևէ քայլ չի վկայել այն մասին, որ Ադրբեջանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Աղդամով ճանապարհ բացելու դեպքում Լաչինի միջանցքը ևս կբացվի, նա նշել է.

«Այս ընթացքում մենք շատ հավաստիացումներ ենք լսել, ցավոք սրտի դրանցից ոչ մեկը իրականություն չէ։ Արցախյան կողմը ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի խաղաղ բանակցությունների միջոցով փորձենք ամենածանր հարցերին անգամ փոխընդունելի լուծումներ գտնել, բայց ադրբեջանաան կողմն է խուսափում սրանից։

Ռուս խաղաղապահների միջոցով պարբերաբար մենք առաջարկներ ենք փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմը ուղղակի չի պատասանում»։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

24 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago