Գլխավոր
27.09.2019

Երկու կարևոր քննություն իշխանության համար

Երկու կարևոր քննություն իշխանության համար

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանից հետո տարբեր կարծիքներ սկսեցին շրջանառվել: Հետաքրքիր է, որ ՀՀ 2-րդ նախագահ` ներկայումս Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները և նրան հարող շրջանակները միանգամից ասես պատրաստի հրահանգով ողբերգության մեջ սկսեցին մեղադրել ՀՀ ներկայիս իշխանություններին և մասնավորապես վարչապետին: Մի կողմ թողնենք տրամաբանությունից և բանականությունից դուրս գտնվող այդ աբսուրդային պնդումները և մի փոքր դիտարկում կատարենք:

Հայաստանյան քաղաքական պատմության քիչ թե շատ ծանոթ մարդը հասկանում է, թե որքան անհեթեթ են այդպիսի մեղադրանքները: Վերջին 20 տարում Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ, ով տեղյակ է քաղաքական անցուդարձից, կարող է հանգիստ նշել, թե որ իշխանության ժամանակ էին քաղաքական մահերը գրանցվում: Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ սպանվել են տարբեր տրամաչափի գործիչներ՝ օրինակ ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունին, կամ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: Նրանց և մնացած քաղաքական սպանությունները մինչև այժմ բացահայտված չեն: Քոչարյանի իշխանության ժամանակ կասկածելի հանգամանքներում մահանում էին Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածներ կամ վկաներ: Ինչ վերաբերում է Հայկ Հարութունյանի ողբերգական մահվանը, ապա այստեղ առաջին հերթին հենց ՀՀ իշխանությունները պետք է շահագրգռված լինեն նրա մահվան հանգամանքների բացահայտմամբ, որովհետև սա առաջին հերթին հարված է հենց իրենց:

Հայկ Հարութունյանը հանդիսանում էր Մարտի 1-ի գործով վկաներից: Ներկայումս իշխանության և քննչական մարմինների առաջնահերթ, կարևորագույն խնդիրը պետք է լինի այդ սպանության բացահայտումը: Ներկայումս փաստն այն է, որ իշխանությունը գտնվում է որոշակի լարվածության փուլում: Շատերի գնահատմամբ՝ երկրում, ըստ էության, կանխվել է հեղաշրջման փորձ: Սակայն այժմ դեռ հայտնի չէ՝ որքանո՞վ է այն կանխվել, և արդյո՞ք դեռևս վտանգ կա ինչ-որ գործողությունների: Համենայնդեպս, երբ խոսք է գնում Պուտչի մասին, ապա պետք է հասկանալ, որը Պուտչը կամ պալատական հեղաշրջումը մեկ հոգու գործ չէ: Այո, նա կարող է ունենալ մեկ կենտրոնական ֆիգուր, որի վրա խաղադրույք է կատարվում, և որը հանդիսանում է ամբողջ գործընթացի դեմքը: Սակայն պետք է հասկանալ, որ այդտեղ միշտ գործում են խմբեր, որոնք սնուցում են ամբողջ գործընթացը: Այդ գործընթացը, ինչպես երևում է, ունի նաև արտաքին հովանավորներ: Հաշվի առնելով, թե պաշտոնանկությունից հետո Վանեցյանը որ երկիր ուղևորվեց անմիջապես: Վերոգրյալից ելնելով՝ մոտ ժամանակների համար իշխանությունների խնդիրն է հանդիսանում նաև կանխարգելված կամ որոշ չափով կանխարգելված հեղաշրջման բոլոր դերակատարների հայտնաբերումը և պատժելը: Սա չի կարելի թողնել հետագա ժամաակներին և գործողությունն էլ չպետք է կիսատ արվի: Վերքը պետք է ամբողջովին բացել և աղտահանել այն:

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է