Լրահոս 24/7

Կատաղած շունը կծել է երեխաներին

Օգոստոսի 30-ին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրենից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կատաղած շունը կծել է քաղաքացու․ շանը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Ժամը 16։36-ին դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, դեպքի վայր է մեկնել նաև ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հ․Սարգսյանը:Ժամը 16։40-ին սկսվել են որոնողական աշխատանքները։

Պարզվել է, որ չորս քաղաքացի (Գ․ Վ․ (ծնված 2013 թ․), Ս․ Թ․ (ծնված 2012 թ․), Հ․ Ա․ (ծնված 2020 թ․), Վ․ Վ․ (ծնված 2018 թ․)) շան կծածով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար․ տուժածները ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել են քաղաք Երևան։

Ժանը 18:08-ին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են կատաղած շանը և փողային ներարկիչի միջոցով քնեցրել, իսկ ժամը 18։30-ին` հանձնել իրավասու մարմիններին:

Շան որոնողական աշխատանքներին մասնակցել են Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետի գլխավորությամբ, ինչպես նաև մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի ղեկավարությամբ։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

23 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago