Լրահոս 24/7

Սեպտեմբերի 2-ի ուժը սեպտեմբերի 3-ի մեջ է

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Սեպտեմբերի 2-ի ուժը սեպտեմբերի 3-ի մեջ է։

Արցախի անկախության օրը Երևանում չանել ոչինչ` կնշանակեր հանձնվել։ Այս առումով նրանք, ովքեր վերցրել են քաղաքական և կազմակերպչական պատասխանատվություն, կարիք ունեն հստակ աջակցության։ Դա արժանապատվության օր է։

Բայց հարցն ունի այլ շերտեր։ Որպեսզի մենք ունենանք արդյունք, պետք է ճիշտ ձևակերպել, պայմանական ասած, արդեն սեպտեմբերի 3-ի մեր անելիքը։

Սեպտեմբերի 2-ի մեծ հանրահավաքն ինքնին ուղերձ է Ադրբեջանին և միջնորդներին՝ այն մասին, որ Հայաստանը Ն. Փաշինյանը չէ։

Ըստ այդմ.

1. Հայաստանը ձգտում է խելամիտ լուծումների, կայուն խաղաղության։ Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացմանը։

2. Հայաստանը բարձր է գնահատում միջնորդների ջանքերն ու նաև փաստում է, որ դրանք դեռևս չեն տալիս արդյունք, հետևաբար պետք է փոխվի բանակցային նարատիվը։

3. Սեպտեմբերի 3-ից պետք է ձևավորվի «նոր հարթակը»։ Դա չի նշանակում լուսնից իջած ինչ-որ նոր մարդիկ։ Դա նշանակում է իրական ասելիք, իրական պայքարողներ, իրական գրագիտություն, տարբեր միջավայրերում իրական հեղինակություն ունեցող անվանացանկ՝ բոլոր սերունդների ներկայացուցիչներով, և որոշումների կայացման նոր մեխանիզմներ։ Հին, մաշված ճանապարհով՝ բարձր գոռացողների, սեզոնային լռողների, շատ փող կամ պատվո կոչումներ ունեցողների «ձայնի իրավունքով» ,ոչ մի լավ բան դուրս չի գա։ Նախկին հարթակներից պետք է վերցնել միայն լավը, գումարել նոր դեմքեր՝ պայքարով ու սկզբունքներով վաստակած։

4. Սեպտեմբերի 3-ից պետք է ձևավորվի նոր ասելիքը։ Հստակ ձևակերպումների, հստակ դրվող խնդիրների կարիք կա՝ այնպիսիք, որոնք հասկանալի և ընդունելի կլինեն լայն հանրության և բոլոր ընտրազանգվածների համար։Դրանք հետևյալ ձևակերպումներն են.

ν Ա. թույլ չտալ պատերազմ

ν Բ. թույլ չտալ հայրենազրկում։

Այս պարզ գաղափարներով սկսել ներհանրային երկխոսությունը։ Մնացած բազմաթիվ հարցերը՝ պրոցեսի ընթացքում։

5. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը պետք է հստակ անդրադառնա Երևանի ընտրություններին։ Չանել դա` նշանակում է օտարվել իրականությունից։ Հանրահավաքը պետք է տա հստակ ուղերձ. Մասնակցել, գնալ ընտրության՝ մերժել ՔՊ-ին։ Քվեարկել Նիկոլի ուժին՝ նշանակում է Երևանի դռները բացել հակառակորդի առաջ։ Սա է ճիշտ մթնլորտի ձևավորման ճանապարհը։ Ընդ որում ոչ թե անհատապես մերժել Ավինյանին, այլ՝ այն ուժին, որով նա մասնակցում է։ Սա թեկնածուների միջև ընտրություն չէ, սա պետության ապագայի ընտրությունն է։

6. Սեպտեմբերի 2-ին` օրվա առաջին կեսին, տեղի է ունենալու նաև մեկ այլ կարևոր ակցիա Արցախի ներկայացուցչության դիմաց։ Պետք է թեկուզ 10 րոպեով, թեկուզ մեր լուռ, բայց կարևոր ներկայությամբ լինենք այնտեղ՝ փաստելու Արցախի անկախությունը, և փաստելու համատեղ պայքարը Արցախի մեր հայրենակիցների հետ։ Սա շատ կարևոր է։

7. Հասնել այն մթնոլորտին, որ սեպտեմբերի 3-ից սկսած՝ նախորդ օրվա ուղերձների մասին այլևս չդադարող «հանրահավաքներ» լինեն մարդկանց տներում, բակերում, հիմնարկներում, տրանսպորտում՝ ամենուր։

Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ահռելի ծավալի իրական գործ կա անելու։ Ազգային մեքենան պետք է վերջապես լծվի աշխատանքի։ Ցանկացած գաղափար լավ է, երբ գործի է դրվում»։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

5 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

5 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

5 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

5 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

6 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

6 hours ago