Լրահոս 24/7

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ի իրավական ինստիտուտներին․ Նիդերլանդների դեսպան

Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ։

Հանդիպման ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ անգնահատելի է դեսպան Նիկոլաս Սխերմերսի դերը Բարձր դատարանի և դեսպանության միջև ձևավորված օրինակելի գործընկերության և բարեկամության գործում։

Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսն իր հերթին նշել է, որ դեսպանությունը պատրաստ է աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին՝ ժողովրդավարական գործընթացների իրականացման գործում, և այդ առումուվ, Բարձր դատարանի հետ համագործակցությունն իսկապես օրինակելի է ու արդյունավետ։

Երկուստեք կարևորվել է Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի լիարժեք իրագործումը, որի նպատակն է խթանել Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները, բարելավել Բարձր դատարանի ներքին ընթացակարգերն ու նպաստել հանրայինհաշվետվողականության բարձրացմանը։

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը հույս է հայտնել, որ արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունն էլ ավելի կզարգանա և առավել ընդգրկուն կդառնա։

Արման Դիլանյանը հաջողություններ է մաղթել դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին իր հետագա գործունեության ընթացքում։

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

5 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

7 hours ago