Լրահոս 24/7

Ա. Հարությունյանին պարտադրված հրաժարականը կարծես հասնում է նպատակին. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին պարտադրված հրաժարականը կարծես հասնում է նպատակին:

Ըստ տեղեկությունների, նախագահի պարտականությունները կստանձնի Արցախի ԱԽ քարտուղար Ս. Շահրամանյանը ով համարվում է Բակո Սահակյանի մարդը:

Արցախյան ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների մասին երեսնամյա լեգենդը մի կողմ, հուսամ հրաժարականի պահանջը պարտադրող ութ «երևելիները» Արցախում Բակո Սահակյան-Արկադի Ղոկասյան-Ռուբեն Վարդանյան տանդեմի գլխավորությամբ, Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կոորդինացմամբ, հասկանում են, թե ինչ անդառնալի, անշրջելի վնաս են հասցնում Արցախին:

Հայաստանում բոլոր ժողովրդավարական ուժերը պետք է անվերապահորեն սատարեն Արցախի դեռևս գործող նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով ոչ մի դեպքում չտրվել արտաքին և ներքին ճնշումներին և չդառնալ Արցախի սուբյեկտայնության հիմնահատակ կորստի և դրա կործանարար հետևանքների համար թիվ մեկ պատասխանատուն:

Միևնույն ժամանակ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ Արցախում ներքաղաքական հնարավոր անկանխատեսելի, տարերային գործընթացները Հայաստանում ներքաղաքական խմորումներ հարուցելու առիթ դառնան»:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

37 mins ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

53 mins ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

1 hour ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

1 hour ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

2 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

2 hours ago