Լրահոս 24/7

Ադրբեջանի նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից. վարչապետ

«Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ ժողովրդին սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։ Այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկն էլ հետևյալն է. «Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր կամ առավել սուր հատվածում միակողմանի բացել Լաչինի միջանցքը, ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը։ Ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ»։

Վարչապետը նշել է, որ ստեղծված իրավիճակի ելքը տեսնում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով. «Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»։

Նա կարևորել է ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ջանքերը՝ հիմք ընդունելով Արդարադատության միջազգային դատարանի վճիռները։

Թիվ 1

Recent Posts

«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ…

14 mins ago

Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել…

28 mins ago

«Վրաստանը սխալներ է թույլ տվել». Թբիլիսիի քաղաքապետ

Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում. հայտարարել է «Վրացական երազանք»…

33 mins ago

Անհնար է նաեւ ունենալ մասնակի անվտանգություն. Աթանեսյան

ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի ելույթում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հակադարձել է համաձայնեցված նախաբանի եւ…

47 mins ago

Ադրբեջանցի գործարարը կարող է ՌԴ-ից վտարվել. Աթանեսյան

ՌԴ Արխանգելսկի մարզի «ադրբեջանական համայնքի ղեկավար» Թառլան Գասիմովը հայտնվել է սկանդալային իրավիճակում: Ինչպես Բաքվի լրատվամիջոցներն…

54 mins ago

Ալեքսանյանը դատարանում հարցաքննվում է

Սեպտեմբերի 30-ին շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով վկաների հարցաքննությունը: Դատարանում…

1 hour ago