Արցախ
31.08.2023

Վաղը ներկայացնելու եմ հրաժարականի դիմումս ԱՀ նախագահի պաշտոնից. Հարությունյան

Վաղը ներկայացնելու եմ հրաժարականի դիմումս ԱՀ նախագահի պաշտոնից. Հարությունյան

Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել ԼՂ նախագահի պաշտոնից։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ:

Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով:

Բոլոր դեպքերում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա հրապարակայնորեն կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար, բայցև նորից հավաստիացնում եմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազորությունների սահմաններում, գուցեև ավելին:

Հավատացնում եմ, որ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրյա պատերազմից հետո, և ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին, և կրկին ներքին կայունությունն ու ամրությունն ապահովելու ծայրահեղ անհրաժեշտություն կար: Թվում էր, թե հետպատերազմյան հոգեճնշող վիճակը և հոգեֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունը պետք է հաղթած լինեին ինձ, բայց ես ուժ գտա պատասխանատվություն ստանձնելու նաև այդ ժամանակ:

Այդ ողջ ընթացքում ես իմ ամբողջ ներուժն ուղղել եմ Արցախում ներքին կայունությունն ամրապնդելուն, այդ պայմաններում ենթադրվող հանցավորության աճը կանխելուն, արցախցիների հայրենադարձությունն ապահովելուն, երկրի սահմանադրական կարգն ու պետականության սյուները կանգուն պահելուն:

Այո, որոշ հարցերում հաջողություններ չենք ունեցել, բայց, ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկետում ոչ միայն ուղղել ենք երկրի կորացած մեջքը, այլև կյանքը կրկին վերադարձրել որոշակի կայուն հուն:Գուցե հենց նաև դա էր պատճառը, որ ամեն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023թ. հունիսի 15-ից՝ նաև լիակատար պաշարումը: Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ, չնայած Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող ամենօրյա սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը:

Արդեն գրեթե ինն ամիս է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ Արցախի պատանդառված ժողովուրդը ենթարկվում է անթաքույց ցեղասպանության:

Այս ընթացքում մենք մեր կարողությունների սահմաններում ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները ստեղծված իրավիճակը աշխարհին ներկայացնելու և միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար, երկու անգամ հարցը քննարկման առարկա էր դարձել նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երկուական անգամներ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել են Արցախն ապաշրջափակելու վերաբերյալ որոշումներ, բազմաթիվ հայտարարություններ ու կոչեր են հնչել հարյուրավոր միջազգային սուբյեկտների կողմից: Սակայն ադրբեջանական ագրեսիվ վարքագիծը որևէ կերպ չի կանխվել:

Այսօր աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից:

Իմ կենսագրությունը և դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը արհեստականորեն ձևավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման և ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից: Բացի դրանից, պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին:

Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից: Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ:

Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից:Նախքան այդ, այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ:

Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գուրգեն Ներսիսյանին և ուզում եմ հատուկ շեշտել, որ անգնահատելի է 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, դրան հաջորդող ժամանակահատվածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակությունը պետության համար:

Նա պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ և պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ:

Համոզված եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ես շարունակելու եմ ընտանիքիս՝ Արցախում գտնվող անդամների հետ ապրել Արցախում, առավելապես ընդգրկվելու եմ Արցախի անվտանգության ապահովման գործում, շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը Արցախի ապագայի նկատմամբ և աջակցելու եմ երկրի գործող իշխանություններին: Իմ այս քայլն ուղղված է նաև Արցախում ներքին կայունությունն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն:

Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մեր ներքին կայունությունն ու հանրային համերաշխությունը բոլոր հաջողությունների նախապայմանն է, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պետք է բացառվի:Խաղաղություն, բարօրություն ու հավերժականություն Արցախ աշխարհին ու հայ ազգին:

Լրահոս
Նպատակ ունենք ԵՄ արտահանումը քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ․ Գևորգ Պապոյան
16:55
Նպատակ ունենք ԵՄ արտահանումը քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ․ Գևորգ Պապոյան
Գալու է ստի ու չարի վերջը. Անդրանիկ Թևանյան
16:38
Գալու է ստի ու չարի վերջը. Անդրանիկ Թևանյան
Նա վտանգի ենթարկեց անձնական անվտանգությունն ու հարմարավետ ապագան. Չեխական պարբերականը՝ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին
16:22
Նա վտանգի ենթարկեց անձնական անվտանգությունն ու հարմարավետ ապագան. Չեխական պարբերականը՝ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին
ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփ
16:18
ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփ
Կառավարման իմաստով Սերժ Սարգսյանը ու Նիկոլ Փաշինյանը շատ-շատ են իրար նման. Էդմոն Մարուքյան
16:08
Կառավարման իմաստով Սերժ Սարգսյանը ու Նիկոլ Փաշինյանը շատ-շատ են իրար նման. Էդմոն Մարուքյան
Նարեկ Կարապետյան․ պատրաստ ենք համագործակցել մաքուր անցյալ ունեցող մարդկանց հետ
15:56
Նարեկ Կարապետյան․ պատրաստ ենք համագործակցել մաքուր անցյալ ունեցող մարդկանց հետ
Սամվել Կարապետյանի աջակցությունը զինված ուժերին էական ու բազմազան է եղել. Դավիթ Տոնոյան
15:40
Սամվել Կարապետյանի աջակցությունը զինված ուժերին էական ու բազմազան է եղել. Դավիթ Տոնոյան
Կիևյան կամուրջը կհիմնանորոգվի
15:03
Կիևյան կամուրջը կհիմնանորոգվի
Դպրոցը փակելը նույնն է, որ նպատակային գյուղ դատարկես. Թաթոյան
14:35
Դպրոցը փակելը նույնն է, որ նպատակային գյուղ դատարկես. Թաթոյան
Բացվել է հայկական AI ընկերության առաջին գործարանը
14:30
Բացվել է հայկական AI ընկերության առաջին գործարանը
Բանակային կորպուսի 4 նախկին հրամանատարի մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով
14:14
Բանակային կորպուսի 4 նախկին հրամանատարի մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով
Նիկոլ Փաշինյանը հեռազխոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
13:57
Նիկոլ Փաշինյանը հեռազխոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների խզումն աղետալի կլինի Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան
13:36
Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների խզումն աղետալի կլինի Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան
Սա պրոպագանդայի մի հատված է, որ մարդիկ չգնան ընտրության, համարեն անիմաստ. Էդմոն Մարուքյան
13:19
Սա պրոպագանդայի մի հատված է, որ մարդիկ չգնան ընտրության, համարեն անիմաստ. Էդմոն Մարուքյան
«Զանգեզուրի միջանցքը» անպայման կկառուցվի․ Ալիև
12:52
«Զանգեզուրի միջանցքը» անպայման կկառուցվի․ Ալիև