Լրահոս 24/7

Կներդրվի լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտ

Հայաստանում կներդրվի լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտ։

Պետ․ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում նշեց, թե լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը նվազ ռիսկայնություն է ներկայացնում մաքսային իրավախախտումների տեսանկյունից։

«Այդ կարգավիճակը տնտեսվարողին հնարավորություն է տալիս օգտվել մի շարք մաքսային պարզեցված ընթացակարգերից: Փուլ առ փուլ տնտեսվարող սուբյեկտը դառնում է ինքն իր մաքսային տեսուչը, և մաքսային մարմնի հետ հարաբերությունները հասցվում են նվազագույնի»,-ասաց Բադասյանը:

Նրա խոսքով՝ այս փուլում այդպիսի տնտեսվարողներին հնարավորություն են տալիս անհերթ սպասարկվել մաքսակետերում.

«Երկրորդը, իրենք չեն օգտվելու ժամանակավոր պահպանության պահեստներից, այսինքն, սահմանային անցակետերից կարող են միանգամից իրենց ապրանքը տանել ու պահել իրենց պահեստում: Հետագա փուլերում ևս երկու պարզեցված ընթացակարգ ենք պատրաստ ներդնել, որով մաքսային մարմնի հետ կապը իսպառ կբացակայի, և տնտեսվարողն ինքը կարող է պլոմբներ կիրառել ներմուծելիս և արտահանելիս:

Երրորդը, սահմանային կետից բացթողումը կարող է կատարվել հայտարարագիրը հետագայում ներկայացնելու և մաքսային վճարները հետագայում կատարելու պայմանով: Այս մասով թվային լուծումը պատրաստ է, և ՊԵԿ-ը այն շուտով կներդնի»,-ընդգծեց Բադասյանը՝ հավելելով, որ այս պահին Հայաստանում ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չկա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե մաքսային ընթացակարգերի չարաշահումը և դրան հարակից առաջացող կոռուպցիոն ռիսկերը համարվել են տնտեսական բնականոն գործունեությանը խոչընդոտող գործոններ. «Մենք փորձել ենք այնպես անել, որ կոռուպցիան արմատախիլ լինի մաքսային համակարգից, բայց դա ոչ ամեն օր է հաջողվել: Դրա վկայությունն է, որ ունենք վերջերս բացահայտված գործեր»:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

8 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago