

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում թույլատրեց փոփոխություն կատարել «Zhong tong» ավտոբուսների գնման պայմանագրում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի գնահատող հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 7-ին կայացած նիստի արձանագրությամբ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած «Zhong tong bus holding» ՍՊԸ-ի հայտը գնահատվել է բավարար և վերջինս ճանաչվել է ընտրված մասնակից։
Գնման ընթացակարգի արդյունքում «Zhong tong bus holding» ԿՈ ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի միջև 22․08․2022թ-ին կնքվել է ընդհանուր 6․637․424,904 հազ․ դրամ արժողության 150 հատ ZHONGTONG BUS LCK6860HGH մակնիշի ավտոբուսների մատակարարման պայմանագիր՝ մատակարարման ժամկետ սահմանելով պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո 180 օրացուցային օրը։
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանին մատակարարվող թվով 30 հատ նոր ավտոբուսի համար մատակարար ընկերությանը տրամադրել կանխավճար։
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…