Լրահոս 24/7

Հրաժարականը հանգեցնելու է պետականության թուլացմանը. Սարգսյան

Ռուսական իշխանությունները և նրանց ազդեցության տակ գտնվող հինգերորդ շարասյունը հասան Արցախի նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելուն։ Այս մասին գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Հրաժարականը հանգեցնելու է պետականության թուլացման և նվազեցնելու է իշխանության բուրգի լեգիտիմությունը։ Արցախի բնակչությունը և Ազգային ժողովը հնարավորություն ունեն ձախողելու Արցախի համար վնասակար և օտարածին այս նախագիծը՝ բողոքի ալիք բարձրացնելով և թույլ չտալով հրաժարականի ընդունումը։

Ժողովրդական ալիքի միջոցով հրաժարականի մերժումը կմեծացնի Արայիկ Հարությունյանի լեգիտիմությունը, կավելացնի Արցախի ժողովրդավարության մակարդակը, որը վստահաբար լուրջ ազդեցություն կունենա Արցախի հեռանկարի որոշման խնդրում։

Արցախում որոշողը պետք է լինի արցախցին՝ իր հավաքականությամբ ու պայքարի ունակությամբ»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

23 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago