Արցախ
31.08.2023

Ֆրանսիայի տարածքային իշխանությունները կդիմեն Մակրոնին

Ֆրանսիայի տարածքային իշխանությունները կդիմեն Մակրոնին

Ի շարունակություն հումանիտար ավտոշարասյան միջոցով Արցախի ժողովրդին հրատապ օգնություն հասցնելու համար օգոստոսի 29-31-ը Հայաստան ժամանած ֆրանսիայի քաղաքական մի խումբ գործիչների՝ Ֆրանսիայի տարածքային իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Մենք՝ Ֆրանսիայի քաղաքների և ռեգիոնների ղեկավարներս, արձա­գան­քելով Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Հայաս­տանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության իշխանությունների կոչին, հրատապ մարդասիրական օգնություն ենք հավաքագրել՝ ի աջակցություն Արցախի հայերի։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, խախտելով միջազգային իրա­վունքը, միակող­մանիորեն արգելափակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը կա­պում է Հայաստանին և, հետևա­բար, նաև ողջ աշխարհին։ Այս իրավիճակը ստեղծում է հումանիտար մեծ ճգնաժամ՝ մեկուսաց­նելով 120 000 խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ 30 000 երեխաների, զրկելով նրանց կենսա­կան նշանակություն ունե­ցող առաջնային անհրաժեշտության, առողջապահական ենթակառուցվածքների, էներգետիկ ռեսուրսների և ջրի հասանելիությունից: Ավելի քան 9 ամիս շա­րունակ արցախահայությունն ապրում է սննդի աննախադեպ սղության և հուսահատության պայմաններում՝ սահմանին տեղակայված ադրբեջանական ուժերի կրակի ամե­նօրյա սպառ­նալիքի ներքո։ Հազարավոր անմեղ մարդիկ խեղդամահ են լինում, իսկ մարդասիրական կազմակերպություններին թույլ չեն տալիս միջամտել՝ չնայած հա­մատարած սովին և ահագ­նացող առողջական ճգնաժամին:  

Արձագանքելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կոչին՝ մենք որոշեցինք, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համակարգմամբ, Հայաստան ուղարկել մար­դասիրական շարասյուն՝ բաղկացած առաջին անհրաեշտության չփչացող ապրանքներից, մասնավորապես՝ մանկական կաթ, էլեկտրական գեներատորներ, արևային վահանակներ ու ջրատաքացուցիչներ և այլն։ 10 բեռնատարներից բաղկացած այս ավտոշարասյունը համապատասխա­նում է Արցախի Հանրապետության իշխանությունների արտահայտած կարիքնե­րին՝ խաղաղ բնակչությանը գոյատևելու և տարածաշրջանում հատկապես ծանր ձմե­ռային պայ­մաններին դիմակայելու, ինչպես նաև երեխաների թերսնման ահագ­նացող սպառնալիքը կան­խարգելելու համար։ 

Այս ամառվանից ի վեր միջազգային հանրության, առաջին հերթին, ՄԱԿ Անվտան­գության խորհրդի կողմից, որն օգոստոսի 16-ին հումանիտար իրավիճակի վերա­բերյալ արտակարգ նիստ էր հրավիրել, հնչեցվող ահազանգի պայմաններում եկել է գործելու ժամանակը: Միջազ­գային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին առա­ջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները մասամբ բնու­թագրում են ցեղասպանությունը՝ սով, կենսական միջոցներից զրկում և հրատապ հումանիտար միջամտությունների խոչընդոտում։ Զեկույցը պնդում է էթնիկ զտումների ցեղասպան սպառնալիքի մոտալուտ լինելու փաստը։ Մենք չենք կարող անտարբեր մնալ այնպիսի իրա­վի­ճակի նկատմամբ, որը հիշեցնում է Հայաստանի պատմության ամենավատ շրջա­նը։ Աշխար­հում բազմաթիվ կողմերից ահազանգում են և կոչ անում Ադրբեջանին՝ առանց հապաղելու վերացնել այս շրջափակումը։

Դիվանագիտական ​​հայտարարությունների ժամանակն ավարտվել է։ Ահա թե ինչու ողջ ֆրանսիական տարածքը և տարբեր քաղաքական ընտանիքներ ներկայացնող շուրջ քսան ընտրված պաշտոնյաներ ցանկացան ուղեկցել այս մարդասիրական շա­րասյունը դեպի սահ­ման՝ պահանջելու Լաչինի միջանցքի բացումը։ Արձանագրե­լով ադրբեջանական իշխանու­թյունների մերժումը՝ թույլ տալու, որ ավտոշարա­սյու­նը հասնի փաստացի թակարդում գտնվող Արցախի հայ ժողովրդին, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի նախագահին սեղմ ժամկետներում հանդես գալ Անվտան­գու­թյան խորհրդում բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ՝ պա­հանջելով Լաչի­նի միջանցքի անհապաղ և անվերապահ բացումը՝ հումանիտար օգնության առա­քումը և ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժը թույլ տալու համար։

Այս մտահոգիչ հումանիտար իրավիճակից զատ պետք է հարգվի 2020 թվականի վերջին ընդունված համաձայնագրերով հաստատված խաղաղության գործընթա­ցը, ինչպես նաև Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որը հան­դիսանում է նրա գոյատևման պարտադիր պայման այս իրավի­ճա­կում, երբ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպան նկրտումները։  Հայտարարությունը ստորագրողների թվում են՝ Փարիզ, Ստրասբուրգ, Մարսել, Լիոն քաղաքներ, Իլ-դը-Ֆրանս, Օ-դը-Ֆրանս, Լուարի երկիր, Օքսիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոններ»։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է