Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունելի է» որակել ԱՄՆ-ի՝  ԼՂ-ի շրջափակման մասին հայտարարությունները

«Տարածաշրջանում «շրջափակման» մասին պնդումներն անընդունելի են հայազգի բնակիչների կարիքները բավարարելու ադրբեջանական կողմի կողմից ներկայացված առաջարկների ֆոնին» (չակերտները – Tert.am)։ Հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով Միացյալ Նահագների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարություններին։  

Որպես «կարիքի բավարարման» օրինակ ադրբեջանական կողմը նշել է «Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործմանը զուգահեռ Լաչինի ճանապարհով երթևեկության ակտիվացումը», «Լաչինի սահմանային անցակետով տասնյակ հայ բնակիչների երկու ուղղություններով երթևեկությունը» (չակերտները – Tert.am)։

Միլլերը հայտնել էր, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման շարունակական արգելափակման հետևանքով: 

Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ՝ ապահովելու մարդասիրական օգնության մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

«Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորափոխադրումների համար»,- ասել էր նա։ 

Միլլերը նշել էր, որ Բաքվի պաշտոնատար անձինք և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն, որպեսզի պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին կենսական նշանակության սննդամթերք հասցնելու եղանակների մասին, ներառյալ՝ մատակարարման լրացուցիչ երթուղիներով։

«Եվ վերսկսեն քննարկումները բոլոր չլուծված հարցերի շուրջ: Մարդասիրական օգնությունը երբևէ չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- հավելել էր ամերիկացի պաշտոնյան։

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…

7 minutes ago

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների…

26 minutes ago

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

41 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

1 hour ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

1 hour ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

2 hours ago