Լրահոս 24/7

Հայկական կողմը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումը

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նոր ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին պաշտոնավարման ընթացքում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության միջև բազմաշերտ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ԵՄ կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների հավակնոտ ծրագրին ցուցաբերվող աջակցությանը, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ու խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման վերաբերյալ։

Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:

Վերջինիս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել ԵՄ միջնորդական ջանքերն ու իրավիճակի կայունացմանն ուղղված առարկայական քայլերը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

7 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

7 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago