X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը. կա վիրավոր

Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում   ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է   հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՝ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն:

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն  կայուն է։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս