Լրահոս 24/7

ՔՊ-ն իր քարոզարշավն իրականացնում է օրենքով սահմանված կարգով. Փամբուխչյան

ՔՊ նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

Տարածվող զրպարտության մասին.

Սիրելի՛ քաղաքացիներ, այսօր առավոտից տարածվող «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը բացարձակ զրպարտություն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր գործունեության ընթացքում միշտ մերժել և շարունակում է մերժել գումարի դիմաց քաղաքացիներին հանրահավաքներին, երթերին ներգրավելու արատավոր երևույթը։

Այսօր առավոտյան հոդվածը լույս տեսնելուց անմիջապես հետո Կուսակցության նախընտրական շտաբը կապ է հաստատել առանց բացառության բոլոր ենթաշտաբների պետերի հետ։ Կարող ենք փաստել, որ կուսակցության ո՛չ կենտրոնական շտաբը, ո՛չ ենթաշտաբները որևէ առնչություն չունեն հոդվածում նկարագրվող պրոցեսների հետ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավն իրականացնում է բացառապես օրենքով սահմանված կարգով, օգտվելով միայն վճարովի գովազդային և այլ այնպիսի ծառայություններից, որոնք արգելված չեն օրենքով և չեն հակասում մեր արժեքներին։ Որպես օրինակ՝ գովազդային գործակալությունների հետ սահմանված կարգով համագործակցում ենք՝ պաստառներ փակցնելու, թռուցիկներ տարածելու, լեդ էկրանների վրա գովազդային հոլովակներ տեղադրելու և նման այլ հարցերով։

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անհապաղ ստուգել հրապարակված հոդվածում առկա տեղեկատվության իսկությունը և դրանում քրեաիրավական գնահատականի արժանի արարքի առկայությունը։ Աներկբայորեն պետք է պարզել այս գործողությունը կատարողի կամ այս պատմությունը բեմադրողի ինքնությունը։

Հարկ ենք համարում շեշտել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակն է, որ քարոզարշավի առաջին օրվանից ցայսօր ամեն օր հրապարակել է իր քարոզարշավի անցկացման օրը, ժամը և վայրը՝ ամբողջ պրոցեսը մաքսիմալ թափանցիկ դարձնելով լրատվամիջոցների համար։

Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն արդեն երկրորդ անգամ է նախընտրական փուլում զրպարտական բնույթի նյութ տեղադրում և թիրախավորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Նախորդ անգամ առաքելության անդամները որպես վարչական լիազորությունների չարաշահում էին ներկայացրել մեր՝ արձակուրդում գտնվող ավագանու թեկնածուներից մեկի՝ քարոզչական բնույթի ֆեյսբուքյան հետնանկարի տեղադրումը։

Բոլոր հետաքրքրված լրագրողներին, ՀԿ և դիտորդական առաքելությունների անդամներին և, իհարկե, քաղաքացիներին հրավիրում ենք օրվա ցանկացած ժամի և ցանկացած վայրում իրականացվող մեր քարոզարշավներին՝ սեփական աչքերով տեսնելու թե՛ մեր քարոզարշավը, թե՛ մեր թիմակիցների մոտիվացիան, որը ի տարբերություն շատերի փողը չէ։

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

5 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

6 hours ago