Լրահոս 24/7

ԱՀ անվտանգության ճակատի հայաստանյան հարթակը հանդիպում է անցկացրել

«Միացում-Հռչակում-Անկախություն»․ հայկական երկու պետությունների համար շրջադարձային այս իրադարձությունների և մասնավորապես օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 2-ին և սեպտեմբերի 21-ին նշվող ՝ ՀՀ Անկախության հռչակագրի, ԱՀ Անկախության և ՀՀ Անկախության օրերի նշանակության էր ուղղված «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հայաստանյան հարթակի տասնօրյա կրթական արշավը, այդ մասին հաղորդագրություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը»։

Օգոստոսի 23-սեպտեմբերի 2-ը Հայաստանի տարբեր մարզերի 10 համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հայաստանյան հարթակի անդամները ներկայացրել են Արցախյան պայքարի, մայր Հայրենիքի հետ վերամիավորվելու և անկախության հռչակման վերաբերյալ իրենց պատմություններն ու արժեքային ընկալումները։

Այս տարի առաջին անգամ Հայաստանը հնարավորություն չուներ սեպտեմբերի 2-ին Արցախում մասնակցելու տոնական միջոցառումներին, հետևաբար անհրաժեշտություն էր առաջացել Արցախի Անկախության օրը նաև Հայաստանում նշելու ավանդույթ ձևավորել, որի մեկնարկը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հայաստանյան հարթակը տվեց օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ի խորհրդանշական ժամանակահատվածում կազմակերպած մարզային հանդիպումներով։

Եվս մեկս կարևոր քայլ էր սեպտեմբերի 2-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն այցելելու նախաձեռնությունը։

«Մենք այդ օրը բոլորին հրավիրեցինք Արցախի ներկայացուցչություն, որպեսզի ոչ միայն արցախցիները, որոնք զրկանքներ են կրում հանուն Հայաստանի, ստանան մեր սերն ու ջերմությունը, այլ նաև ուղերձ հղենք աշխարհին, որ հայերը պատրաստ են ամեն ինչ անել՝ Արցախը հայկական պահելու համար, և որ 1988-ից սկիզբ առած այդ երազանքը մեր մեջ չի կորել»,- ասել է նախաձեռնության հեղինակ Թևան Պողոսյանը։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հայաստանյան հարթակը հույս ունի, որ ապագայում կձևավորվի նաև Հայաստանի անկախության օրը Արցախում նշելու ավանդույթ։

Թիվ 1

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

1 hour ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

19 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

20 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

22 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

22 hours ago