

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը գրել է.
«Հակիրճ անդրադարձ Հայաստանի Հանրապետության 3 շրջափուլերին և այն միակ օրակարգի ձևավորմանը, որը թույլ կտա հաղթահարել ստեղծված ճգնաժամը։
1. «ԿԱՅԱՑՄԱՆ» օրակարգ -1960-ականներից մինչ 1995թ.։
Այս գործընթացը, որը թեպետ սկիզբ էր առնում դեռ ԽՍՀՄ-ից այնուամենայնիվ այն ժամանակահատվածն էր, երբ առավելագույնս ձևավորվեցինք, որպես քաղաքական ազգ, որը ուներ ապագայի նկատմամբ հստակ հավակնություններ։ Հայաստանի քաղաքականության իրականացման հիմքում ձևավորվում էր ազգային, ռազմավարական և նույնիսկ քաղաքակրթական օրակարգը, որը 1988-ից դարձավ հստակ ձևակերպված նպատակներ, որին էլ հետագայում ուղղվեց համայն հայության գրեթե ողջ ներուժը, իսկ արդյունքը՝ ազատագրված Արցախ, ՀՀ ծանրակշիռ դիրք տարածաշրջանում և զարգացման հսկայական հեռանկարներ։
2. «ՈՒՆԵՆԱԼՈՒ» օրակարգ – 1995-2018թթ.։ Այս ժամանակահատվածում ՀՀ-ում սկիզբ դրվեց հպատակային քաղաքականությանը, համաձայն որի՝ մեր ճակատագիրը կախված չէ մեզնից և այն կարող են վճռել միայն «վերին ատյանները», իսկ իշխանության իրակիանացման հիմքում, որպես նպատակ, ընկած էր նեղ խմբային շահերի սպասարկումը, որը ուղեկցվում էր պետության, ոչ միայն տնտեսական, ֆինանսական և ռազմավարական ռեսուրսների յուրացմամբ, այլ նաև կրթական և մշակութային հսկայական հետընթացով։ Հենց այս ձևախեղված նպատակներն ու դրա հիման վրա իրականացվող քաղաքականության հետևանքներն էլ պայմանավորեցին հաջորդող փուլը:
3. «ԹՎԱԼՈՒ» օրակարգ – 2018թ. (գունավոր հեղափոխությունից սկսած) մինչ օրս։ Այս ժամանակահատվածում կազմաքանդվեցին պետության գրեթե բոլոր ինստիտուտները իսկ 2020-թ. 44 օրյա պատերազմից հետո իշխանությունը, զիջելով Արցախը նաև հրաժարվելով պետության ռազմավարական և կենսական այլ շահերից, միևնույն ժամանակ փորձ է անում ստեղծել պատրանք, ինչպես պետության, այնպես էլ սեփական լինելիության վերաբերյալ։ Այս գործընթացները ներկայումս սկսել են ուղեկցվել նաև համատարած «ունենալու» օրակարգով։
Այս ամենին զուգահեռ ապագան և ճակատագիրը կախվածության մեջ է դրվում այնպիսի երևույթներից, որոնք մեր կամքից անկախ են, իսկ հանձնվելն ու համակերպվելը ամրապնդվում է, որպես քաղաքական հիմնական օրակարգ, որին զուգահեռ ապագայի նկատմամբ հավակնությունների բացակայությունը ներկայացվում է, որպես «ռացիոնալիզմի» դրսևորում։
Այս ամենին զուգահեռ վերջնականապես կազմաքանդվում է Հայաստան-Սփյուռք կապը։ Ստեղծված խորքային ճգնաժամը, որը կարելի է նաև բնութագրել, որպես քաղաքակրթական, հնարավոր կլինի հաղթահարել միայն նոր օրակարգի ձևավորման և կայացման դեպքում։
Այն, «ԼԻՆԵԼՈՒ» օրակարգն է, որի արդյունքում պետք կարողանանք վերահաստատել սեփական հողում ապրելու մեր իրավունքը։ Այս օրակարգի կայացումը կարող է երաշխավորվել «Ինքնության հեղափոխության» (Հեղափոխություն հանուն ինքնության) միջոցով, որը պատմականորեն հիմնավորված միակ հնարավոր ճանապարհն է։ Այն ենթադրում է, ոչ միայն անցյալի և ներկայի այլ նաև ապագայի և դրանում մեր տեղի ու դերի խորքային վերաիմաստավորում»։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…