Լրահոս 24/7

Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահին

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Շտրակ-Ցիմմերմանին:

Հանձնաժողովի նախագահ Քոչարյանը իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումները, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը, սահմանադրական բարեփոխումները և ՀՀ զինված ուժերում իրականացվող ծրագրերը:

Անդրադարձ կատարեց տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը:

Զրուցակիցները քննարկեցին համագործակցության հնարավորությունները, մասնավորապես խորհրդարանական վերահսկողության գործում ԳԴՀ փորձի ուսումնասիրության հնարավորությունը: Անդրանիկ Քոչարյանը գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանը:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

19 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

3 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

3 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

21 hours ago