

Հեռավար աշխատանքի վերաբերյալ նոր կարգավորումների մասին նախագիծը կընդգրկվի ԱԺ 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակագրում։
Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ աշխատողին ու գործատուին փոխադարձ համաձայնությամբ իրականացնել հեռավար աշխատանք։
«Աշխատանքային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանում հեռավար աշխատանքի վերաբերյալ կարգավորումներ նախատեսվել են 2020թ․ մայիս ամսվանից՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, սակայն միայն արտակարգ դրության պայմաններին է վերաբերել կարգավորումը՝ օրինակ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և այլ դեպքերի ժամանակ։
Սակայն գործադիրը գտել է, որ հեռավար աշխատանքի իրականացման կարգավորումները պետք է ընդլայնել՝ ճկուն մեխանիզմներ սահմանել Աշխատանքային օրենսգրքում նաև այն դեպքերի համար, որոնք պայմանավորված չեն լինի արտակարգ բնույթ կրող դեպքերով։
Նախագծում ընդգծված է, որ աշխատանքը հեռավար կատարելու մասին կողմերի համաձայնությունը ձևակերպվում է գրավոր, որն աշխատանքի էական պայամանների փոփոխություն չի համարվում:
Աշխատողի և գործատուի գրավոր համաձայնությամբ են որոշվում նաև հեռավար աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռք բերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերալ հարցերը, ինչպես նաև աշխատողի հասանելիության հարցը։
Կառավարությունը հիմնավորել է, որ աշխատանքի հեռավար կամ համակցված եղանակով իրականացումը դրական ազդեցություն ունի՝ արտադրողականության աճի, բնապահպանության, գործատուների ծախսերի նվազեցման (օրինակ՝ գրասենյակի պահպանման և այլն) և աշխատողների մոտիվացիայի աճի վրա:
«Հետաքրքրական է, որ աշխատանքի արտադրողականությունն առավել է բարձրանում, եթե աշխատանքը հեռավար են կատարում շաբաթական 1-2 օր, դրա մասին է վկայում OECD ուսումնասիրությունը»,- գրված է նախագծում։
Դրական ազդեցությունների շարքում ներկայացված է նաև աշխատողի աշխատաժամանակի ճկունությունը, դեմոգրաֆիական ազդեցությունը, բարձր որակավորում ունեցող աշխատողների ներգրավվումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատաշուկայում ներգրավելու մեծ հնարավորությունը։
Հեռավար աշխատանքն ըստ նախագծի հիմնավորումների՝ հնարավորություն է տալիս նաև այլ երկրում բնակվող, սակայն հայաստանյան գործատուների համար պահանջարկ ունեցող մասնագետի ներգրավել աշխատանքի, ինչը կազդի տնտեսության տարբեր ոլորտներում որակյալ աշխատուժի պակասի լրացմանը և արտադրողականության աճին:
Միչդեռ օտարերկրացիներին հեռավար կարգով աշխատանքի ներգրավելու որպես բացասական կողմ նշված է, որ ստացված եկամուտները ծախսելու են՝ ըստ իրենց բնակավայրերի։
ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծն արդեն իսկ քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…