Քաղաքականություն

«Ղարաբաղի ռեինտեգրացիան մեր կարմիր գիծն է». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հարցազրույց է տվել «AzerTac» գործակալությանը, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, բանակցային գործընթացին և Ադրբեջանի դիրքորոշումներին։ 

Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է. «Տարեսկզբին Ադրբեջանի նախագահի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչը հայ բնակչության վերաինտեգրման վերաբերյալ առաջին հանդիպումն անցկացրեց Ղարաբաղում, որից հետո, որպես յուրատեսակ «ռոտացիա», հրավեր ուղարկեցինք, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա Ադրբեջանի քաղաքներից մեկում։ Հայ բնակչության ներկայացուցիչների ուշադրությանն է արժանացել նաև, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչը պատրաստ կլինի շարունակել հետագա հանդիպումները նույն ռոտացիոն ձևաչափով. երրորդ հանդիպումը՝ կրկին Ղարաբաղում, չորրորդը՝ ադրբեջանական քաղաքներից մեկում, հինգերորդը նորից Ղարաբաղում, և այդպես շարունակ։ 

Մեզ համար կարևոր էր, որ գործընթացը շարունակվեր, և այս առումով Բաքուն դրսևորեց բարի կամք և բաց կեցվածք երկխոսության համար։ Սա է առաջ գնալու միակ ճանապարհը։ Միակ ճանապարհը երկխոսությունն է և ապագայի քննարկումն Ադրբեջանի կազմում։ Ուրիշը պարզապես չկա, քանի որ մնացած ամեն ինչ անօրինական է։ Սա մեր կարմիր գիծն է. Ադրբեջանի տարածքում գորշ գոտիներ այլևս չեն լինի», – հավելել է Բայրամովը։ 

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

3 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

19 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago