Արցախ
06.09.2023

ԵՄ-ն հայտարարություն է տարածել սահմանային իրավիճակի վերաբերյալ

ԵՄ-ն հայտարարություն է տարածել սահմանային իրավիճակի վերաբերյալ

Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին խուսափել նոր միջադեպերից և շարունակել երկխոսությունը։

Համապատասխան հայտարարությունն ընդունվել է սեպտեմբերի 6-ին Նախարարների կոմիտեի նիստում։ Հայտարարությունը բաղկացած է 13 կետից։

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ Եվրամիությունը մեծ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական սահմանափակմանը, ինչպես նաև Ղարաբաղում բնակվող հայերի համար հումանիտար լուրջ հետևանքների հետ կապված իրավիճակին։

Լաչինի միջանցքով տեղաշարժը գրեթե 9 ամիս խաթարվել է, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ արգելափակվել է, բացառությամբ ժամանակ առ ժամանակ իրականացվող բժշկական տարհանումների։

Արդյունքում բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները խիստ պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար:

ԵՄ-ն ափսոսանքով նշում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվում է և կոչ է անում դրանք լիարժեք և արագ վերսկսել, ներառյալ՝ հումանիտար բեռների փոխադրումը։

ԵՄ-ն կրկնել է հուլիսի 26-ին արված իր կոչը Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության և անվտանգության երկու ուղղություններով և երաշխավորում է, որ ճգնաժամը չի սրվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարության, 2022 թվականի դեկտեմբերի ՄԻԵԴ-ի ժամանակավոր միջոցառումների մասին վճռի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշումների։

«Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ հասցնել Աղդամ քաղաքով:

ԵՄ-ն համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի որոշման։

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը իրենց միջազգային սահմանի երկայնքով, որտեղ գրեթե ամեն օր արձանագրվում են կրակոցների դեպքեր:

Կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ-ն կրկնում է զսպվածություն ցուցաբերելու և ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսության իր կոչերը։ Անհրաժեշտ են մշտական ջանքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության:

Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության շուտափույթ հաստատումը վճռորոշ նշանակություն ունի, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության և այլ հարցերի տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԵՄ-ն նաև նշում է, որ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել բոլոր համապատասխան կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել առկա հումանիտար խնդիրները:

ԵՄ-ն, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ակտիվորեն մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն: 2023 թվականի հուլիսի 15-ին ԵԽ նախագահ Միշելի կողմից Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված վերջին եռակողմ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց հաստատակամ հանձնառությունը խաղաղության գործընթացին:

Նրանք մասնավորապես վերահաստատել են իրենց լիակատար հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և իրենց ոչ երկիմաստ հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանների սահմանազատման քաղաքական շրջանակ:

Սահմանի վերջնական դելիմիտացիան պետք է համաձայնեցվի բանակցությունների միջոցով։ Դելիմիտացիայի հարցում հետագա էական առաջընթացը միջազգային սահմանին լարվածության նվազեցման, թյուրիմացությունների և միջադեպերի կանխարգելման կարևոր գործոն է։

Բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն, որպեսզի ստեղծվի այնպիսի միջավայր, որը նպաստում է խաղաղությանը և կարգավորման բանակցություններին: Նրանց հանձառությունը բարեխիղճ երկխոսությանը մնում է նույնքան արդիական, որքան նախկինում:

Այն պահանջում է բոլոր կողմերի իրական նվիրվածությունը համաձայնեցված արդյունքների հասնելու համար: Մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն, և անհրաժեշտ է անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահությունը վերականգնելու համար։ ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանմանը և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:

Մենք չպետք է կորցնենք վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար ձեռք բերված ազդակը։ Կարևոր է շարունակել բանակցությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
17:13
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան