Արցախ
06.09.2023

Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շրջափակումը պետք է դադարեցվի. «Le Monde»

Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շրջափակումը պետք է դադարեցվի. «Le Monde»

«Le Monde» պարբերականում հրապարակվել է «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պետք է դադարեցվի» վերնագրով խմբագրական հոդվածը։

Ի տարբերություն նույն պարբերականում հրապարակվող լրագրողական հոդվածների՝ խմբագրական հոդվածը ներկայացնում է տվյալ պարբերականի հավաքական դիրքորոշումը խնդրո առարկա իրողությունների և երևույթների առնչությամբ, հրապարակվում է առանց կոնկրետ հեղինակի անուն նշելու՝ խմբագրության անունից, և սովորաբար առաջին էջում։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պետք է դադարեցվիԲաքվի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ միջանցքի փակումը և սովի՝ որպես հազարավոր հայերի դեմ զենքի օգտագործումը ոչ միայն ահռելի քաղաքական սխալ է, այլև, և առաջին հերթին, մարտահրավեր է միջազգային իրավունքի ամենատարրական կանոններին:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը որոշեց Լեռնային Ղարաբաղը ենթարկել այլ դարաշրջան հիշեցնող շրջափակման, անցնող յուրաքանչյուր օրը մեծացնում է հումանիտար աղետի վտանգը: Հայկական ուժերի դեմ տարած հաղթանակից երեք տարի անց Իլհամ Ալիևը կարծես թե վճռական է տրամադրված առաջ մղելու իր հաջողությունը, որին նպաստում է Մոսկվայի հովանու ներքո ձեռք բերված հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղապահ ուժերի պասիվությունը:

Միջազգայնորեն Ադրբեջանի ինքնիշխանության ներքո ճանաչված, սակայն հիմնականում հայերով բնակեցված և փաստացիորեն ինքնավարության վայելող Լեռնային Ղարաբաղը Խորհրդային միության փլուզման սկզբից ի վեր հանգիստ ժամանակաշրջան չի տեսել:

2020թ․ երկուստեք հազարավոր զոհերի գնով Բաքվի կողմից բուֆերային գոտիների վերանվաճումը և բուն անկլավի մի մասի գրավումը չհանգեցրին «խիզախների խաղաղության», այլ՝ ընդհակառակը:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին դեռևս կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022թ․ դեկտեմբերից լարվածության կիզակետում է։

Անվտանգային պատրվակով պաշտոնապես արգելապատնեշներ տեղադրելուց հետո Իլհամ Ալիևի ռեժիմը հուլիսին որոշեց հերմետիկ ձևով փակել այդ ճանապարհը, ներառյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, որն անկլավ մուտք ունեցող միջազգային մարդասիրական վերջին կազմակերպությունն է:

Լեռնային Ղարաբաղում այս դժվարին պայմաններում ապրում է ավելի քան 100 հազար հայ (այս թիվը վիճարկվում է Ադրբեջանի կողմից):

Առանց մեղքի որևէ զգացումի օգտագործելով սովի և ի թիվս այլոց նաև բժշկական պարագաներից զրկանքների զենքը, Բաքուն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին ստիպել հուսահատությունից դիմել իրեն։ Հակամարտություններ տեսած այս հողում համակեցության դժվարին ճանապարհը որոնելու փոխարեն՝ Բաքվի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հայերին առաջարկում է անհնարին գործարք՝ անվերապահ ենթարկում (մինչդեռ Ադրբեջանում հայերին ատում են) կամ աքսոր:

Ադրբեջանի նախագահի՝ նման անզիջում կեցվածքում դիրքավորվելը ոչ միայն ահռելի քաղաքական սխալ է, որի հետևանքով ատելությունը կրճատվելու փոխարեն տասնապատկվում է։

Նրա կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը նախևառաջ մարտահրավեր է միջազգային իրավունքի տարրական կանոններին: Խուլ մնալով Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարին հնչեցված նախազգուշացումներին՝ Իլհամ Ալիևը ենթարկվում է լուրջ մեղադրանքների։

Միջազգային անզորությունըՄիջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն արդեն հնչեցրել է մեղադրանքը՝ օգոստոսին հրապարակված զեկույցում վստահեցնելով, որ «Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերի նկատմամբ իրականացվում է ցեղասպանություն»։

Բաքուն անհիմն է համարում այդ մեղադրանքը, բայց ՄԱԿ-ի 1948թ․-ի կոնվենցիան հստակորեն նշում է, որ «որևէ խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, համարվում է ցեղասպանություն»:

Սպառնալիքի լրջությունն էլ ավելի ողբալի է դարձնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անզորությունը, որն օգոստոսի 16-ին հարցի առնչությամբ նիստ գումարեց՝ առանց որևէ որոշում կայացնելու։

Այս անզորությունն առավել դատապարտելի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացումն այն շատ քիչ հարցերից մեկն է, որի շուրջ Մոսկվայում և Վաշինգտոնում առկա է կոնսենսուս:

Պետքարտուղար Անտոնի Բլինկենը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը, փաստորեն, վերջին ամիսներին համանման ձևով պահանջում են Լաչինի միջանցքի վերաբացումը:

Միջազգային այս պասիվությունը կամ անտարբերությունը չափազանց երկար է տևել։ Լաչինի միջանցքի վերաբացումը մարդասիրական պարտավորություն է։

Բաքուն պետք է հասկանա, որ շրջափակման պահպանումը միայն կավելացնի անկայունությունը, որից տարածաշրջանն արդեն չափազանց շատ է տուժել։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է