Լրահոս 24/7

Հարությունյանը անդրադարձել է CNN-ի՝ Արցախի շրջափակմանը վերաբերող հոդվածին

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է CNN-ի՝ Արցախի շրջափակմանը վերաբերող հոդվածին․

Հարգելի՛ հայրենակիցներ,Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը:

Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել եմ Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականից առաջ:

Պատասխաններիս մի մասը տեղ է գտել նյութի մեջ, որը բավականին համակողմանիորեն ներկայացնում է իրավիճակը՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար տեսանկյուններից:

Իմ հետևյալ շեշտադրումներն են ներկայացվել նյութում.

• «Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը՝ մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու գլխավոր նպատակով».

• «Հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունները և երկարատև հակահայկական ատելության համակարգված պետական քաղաքականությունը՝ մեր ժողովուրդը հիմնավոր մտահոգություն ունի Ադրբեջանից ծագող ցանկացած ապրանքի անվտանգության վերաբերյալ».

• «Ադրբեջանը մարդասիրական օգնություն տրամադրելու փորձեր ձևացնելու փոխարեն պետք է ապարգելափակի Լաչինի միջանցքը».

• «Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից:

Եվրոպայի և Ամերիկայի անգործության և ձախողումների հիմքում ընկած պատճառները հիմնականում աշխարհաքաղաքական են, որոնք ներառում են նաև Ադրբեջանից էներգետիկ կախվածությունը»:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago