Լրահոս 24/7

ԱՄՆ-ն առաջընթաց է տեսնում Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մեջ. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը «նկատելի առաջընթաց» է տեսնում ուկրաինական հակահարձակման մեջ:

«Մենք տեսել ենք զգալի առաջընթաց հակահարձակման մեջ, ինչը շատ հուսադրող է:

Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ոչ միայն հակահարձակման հարցում հաջողության հասնելու, այլև երկարաժամկետ հեռանկարում ուժեղ զսպող գործոն, ուժեղ պաշտպանական կարողություններ ապահովելու համար»,- ասել է Բլինքենը Ուկրաինայի ԱԳՆ-ում կարճ ելույթի ժամանակ, նրա խոսքը մեջբերում է CNN-ը։

Չորեքշաբթի Կիև ժամանած ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է նաև Ուկրաինային «շարունակական և ամուր աջակցություն ցուցաբերելու մասին»։

Միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուկրաինական հակահարձակումն անվանել է «ձախողում»: Արևմտյան լրատվամիջոցներն էլ բազմիցս նշել են, որ Կիևի դաշնակիցները դժգոհ են հարձակման արդյունքներից։

Ինչպես հաղորդում է CNN-ը, Ուկրաինայի ներսում և դրսում ընդունում են, որ հակահարձակումն ավելի դանդաղ է ընթանում, քան սպասվում էր։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

17 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

20 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago