Լրահոս 24/7

Հաջիևն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Բաքուն սրում է ռազմաքաղաքական իրավիճակն ու զորքեր է կուտակում սահմանին։

Մասնավորապես, Հաջիևը Reuters-ին ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը նախապես ծրագրված զորավարժություններ են անցկացնում՝ աշնանն ու ձմռանը նախապատրաստության շրջանակում։«Դա կանոնավոր պլանավորման գործընթացի մի մասն է»,- ասել է Հաջիևը՝ իր հերթին Հայաստանին անհիմն մեղադրել սահմանին զորքեր կենտրոնացնելու և նոր սպառազինության համակարգեր ձեռք բերելու մեջ։

Նա նշել է, որ, իբր, «Լեռնային Ղարաբաղի ներսում գտնվող էթնիկ հայկական ուժերը նույնպես դուրս են եկել կանոնավոր զորանոցներից և տեղակայվել են առաջնագծի դիրքերում»։

«Մեր ռազմավարությունն ուղղված է Ադրբեջանի դեմ ցանկացած զինված կամ անօրինական ռազմական գործողությունները կամ սադրանքները զսպելուն»,- ասել է Հաջիևը։

Իր հայտարարությամբ, փաստորեն, Հաջիևը հակասել է Ադրբեջանի ԱԳՆ-ին, որը զորքերի կուտակման մասին հայկական կողմի հայտարարությունն անվանել էր «մանիպուլյացիա»։«Սեպտեմբերի 7-ին Կառավարության նիստում Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման, Ադրբեջանի տարածքում ուժերի կենտրոնացման մասին, Հայաստանի կողմից հերթական քաղաքական մանիպուլյացիայի անբաժանելի մասն են»,-հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին անդրադարձել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ադրբեջանական զինուժի կուտակումներին և սադրանքներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է: Պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով: Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը:

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- հայտարարել էր Փաշինյանը։

Թիվ 1

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

1 hour ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

19 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

20 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

22 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

22 hours ago